Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերը կվճարի Կառավարությունը
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվելու է 1 միլիոն 386 հազար դրամ։
Այս մասին հրահանգը տրվել է ՀՀ վարչապետի որոշումներից մեկով, որ հրապարակվել է կառավարության կայքում։