Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի երդման արարողությունը
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի երդման արարողությունը։
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հատագա հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: