Արտակ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին և խորհուրդ տվել սպորտով զբաղվել

Լուրեր

16.07.2026 | 11:10
Զելենսկին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը
16.07.2026 | 11:05
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
16.07.2026 | 10:56
Աշխատավարձերի հափշտակության սխեմա․ ՀԿԿ-ի բացահայտումը՝ «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսությունում
16.07.2026 | 10:44
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել՝ Բահրեյնի ու Քուվեյթի ամերիկյան բազաները թիրախավորելով
16.07.2026 | 10:36
Նավթի գները նվազել են
16.07.2026 | 10:24
Հայկական գյուղմթերքը ԱՄՆ շուկա արտահանելու հարցեր են քննարկվել Վաշինգտոնում
16.07.2026 | 10:14
Արման Ծառուկյանը չի բացառել մասնակցությունն Օլիմպիական խաղերին
16.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 16-ի դրությամբ
16.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանը պարտվել է աշխարհի 45-րդ ռակետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
Բոլորը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այցելել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հրավիրված  ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց նախարարի պաշտոնակատարը։

«Խորհուրդ եմ տվել սպորտով զբաղվել, քանի որ դրա անհրաժեշտությունը կա»,- ասաց նա։

Վերջինս նշեց, որ Նաիրի Հունանյանի հոգեկան վիճակի վերաբերյալ մանրամասներ չի կարող հայտել, քանի որ տեսակցությունը երկար չի տևել։ «Ամեն դեպքում, այդ պահին ոչ մի կասկածելի բան չեմ նկատել»,- նկատեց նախարարի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Հավելենք, որ ավելի վաղ Factor.am-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան նշվել էր, որ Նաիրի Հունանյանը ներկայում առողջական խնդիրներ չունի, ազատազրկման ընթացքում նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։

Աղավնի Սուքիասյան