Առանց վարչապետի իմ ունեցած վարկանիշը երբեք չէր լինի․ Արթուր Վանեցյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը շարունակում է մտավախություն ունենալ իր երեխաների անվտանգության հետ կապված։ Ծաղկաձորի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում հրավիրված ասուլիսի ընթացքում նա վերահաստատեց ավելի վաղ հնչեցրած իր միտքը. «Երեխաներիս հետ կապված մտահոգություններս շարունակվում են մնալ»։

Արթուր Վանեցյանն այս պահին մտադրություն չունի մտնել քաղաքականություն, չնայած որ սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ նրա վարկանիշը բարձր է:

«Ես զինվորական եմ և կատարում եմ իմ ծառայությունը՝ Ազգային անվտանգության ծառայության պետի պարտականությունները։ Հաճելի է, բայց մեծ պատասխանատվություն է ունենալ հասարակության կողմից վստահություն։ Բայց դա միայն իմ վարկանիշը չէ, դա նաև Ազգային անվտանգության ծառայությանն է։ ԱԱԾ-ն այդ վարկանիշը որ ունեցավ, չեմ թաքցնի, ունեցավ միայն այն բանի շնորհիվ, որ այսօրվա վարչապետը իր քաղաքական թիմի հետ իրականացրեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և ժողովուրդը սկսեց վստահել իշխանություններին։ Այդ համատեքստում ձեռք բերվեց վարկանիշը, որը ես ունեմ։ Այսինքն՝ առանց վարչապետի իմ ունեցած վարկանիշը երբեք չէր լինի։ Եթե վարչապետը չունենար ժողովրդի սերը և վստահությունը, երբևիցե ԱԱԾ-ն չէր ունենա այսօրվա վարկանիշը»,- ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։