«Եթե ահաբեկիչները դուրս չգան, Մանբիչ ենք մտնելու». Էրդողանի զգուշացոմը ԱՄՆ-ին

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից անդրադարձել է քուրդ զինյալների դեմ Սիրիայում սպասվող նոր ռազմական գործողությունների մասին՝ մի շարք սպառնալիքներ հնչեցնելով Սիրիայի քրդական ուժերի հասցեին. փոխանցում է ermenihaber.-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի քուրդ զինյալների դեմ, որոնց ահաբեկիչներ է համարում։ Դրան ի պատասխան՝ Պենտագոնի հայտարարության մեջ ասվել էր, որ ամերիկյան կողմն անընդունելի է համարում Սիրիայի հյուսիսում չհամաձայնեցված որևէ ռազմական գործողություն սկսելը: Դրանից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում  նորից լարված իրավիճակ է ստեղծվել։

«Մենք ահաբեկչության դեմ շատ արդյունավետ ենք պայքարում։ Անհրաժեշտ է, որ ամբողջ իսլամական աշխարհը պայքարի ահաբեկչության դեմ։  Անհավանական է, որ մենք նման ահաբեկչական կազմակերպությունների (Սիրիայի քրդական ուժեր)  հարցում զիջումների գնանք։ Մենք վճռական ենք Ջերաբլուսում, Աֆրինում, Իդլիբում, ինչպես նաև Եփրատի արևելյան շրջանում կայունություն հաստատելու հարցում»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի Մանբիչ շրջանի վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունը խախտելու մեջ։

«Ապա մի այս ակրոբատներին (ամերիկացիներին-խմբ) նայեք։ Նրանք փորձում են Մանբիչի վերաբերյալ պատմություններով շեղել մեր ուշադրությունը  և տապալել մեր վճռականությունը։ Մանբիչը այնպիսի բնակավայր է, որտեղ արաբներ են ապրել։ Սակայն մենք այժմ այնպիսի իրավիճակում ենք, որ Մանբիչը տալիս են ահաբեկչական կազմակերպություններին։   Այժմ էլ նրանք ասում են թե տարածքը մաքրել են։ Եթե ահաբեկիչները դուրս չգան, Մանբիչ ենք մտնելու»-, սպառնացել է Էրդողանը։