Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 9-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Թիմը կպատրաստվի ԱԱ-2028 գլխավոր փուլի Շվեդիայի հավաքականի հանդիպմանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը հրավիրել է հետևյալ խաղացողներին.
Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Ֆակունդո Օհաննեսյան – «Բուրելա» (Իսպանիա)
Արթուր Մկրտչյան – «Յունիսպորտ»
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Միհրան Դերմենջյան – «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Յունիսպորտ»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Ռաֆիկ Մելիքյան – «Յունիսպորտ»
Արթուր Պատատյան – «Երևան»
Գարեգին Մաշումյան – «Յունիսպորտ»
Էրիկ Լազարյան – «Երևան»
Պուտրուս Վասիլև – «Յունիսպորտ»
Արամ Ռամիրո – «Պրիմերա Խունտա» (Արգենտինա)
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)
Ալբերտ Գրիգորյան – «Նևտյաննիկ» (Ռուսաստան)
Հայաստան – Շվեդիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

