Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

Լուրեր

27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն փոփոխել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ հայտարարության տեքստը, որը համաձայնեցվել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ նոյեմբերի 25-ին  Մար-ա-Լագոյում նրանց հանդիպումից հետո։ Այս մասին Politico-ին հայտնել է դաշինքի ներկայացուցիչը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրանց ընդունած համատեղ փաստաթղթում, որը հրապարակվել էր Սպիտակ տան և ՆԱՏՕ-ի կողմից, մասնավորապես, նշվում էր «Ռուսաստանի կողմից ցանկացած գործողությունից զերծ մնալու կարևորությունը, որը միտումնավոր կամ ոչ միտումնավոր կարող է հանգեցնել պատերազմի ընդլայնմանը»։

Մի քանի ժամ անց Թրամփը Truth Social սոցիալական ցանցում «ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի համատեղ հայտարարությունը» վերնագրով գրառում է արել, սակայն փոփոխություններ է կատարել դրա տեքստում։

Թրամփի տարբերակում պատերազմը չընդլայնելու կոչն ուղղված էր ոչ միայն Ռուսաստանին, այլև Ուկրաինային. «Մենք նաև մանրամասն քննարկել ենք  նրա կարևորությունը, որ Ռուսաստանն ու Ուկրաինան զերծ մնան ցանկացած՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր գործողությունից, որը կարող է հանգեցնել պատերազմի ընդլայնմանը»։

Politico-ն, վկայակոչելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, գրում է, որ սկզբնական տեքստը երկու կողմերի պաշտոնապես համաձայնեցրած հայտարարությունն էր, իսկ Թրամփը հետագայում միակողմանիորեն փոփոխություններ է կատարել դրանում։ Սպիտակ տունը չի մեկնաբանել այդ փոփոխությունները։

Չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին, որն արդեն գրեթե հինգ տարի է շարունակվում, Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ ունի «ֆանտաստիկ հարաբերություններ» և ՌԴ նախագահին անվանել է իր «ընկերը»։ Միևնույն ժամանակ նա շարունակում է քննադատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, մասնավորապես՝ ուկրաինական զինված ուժերի կողմից Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հեռահար հարվածների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի