Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային

Լուրեր

27.11.2026 | 11:54
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
27.11.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ Պուտինին կոչ է արել դադարեցնել Եվրոպայում «ռազմական ագրեսիան» 
27.11.2026 | 11:28
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային
27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։ Այս մասին հայտնում է ԱԺ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին, դրա հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

«Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ներկայիս դրական դինամիկայի կապակցությամբ՝ ընդգծելով ձեռքբերված արդյունքների շարունակականությունն ապահովելու և համագործակցության ներկա տեմպը պահպանելու կարևորությունը։

Կարևորվել է տարածաշրջանում հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների արդյունավետ օգտագործումը՝ ի նպաստ տարածաշրջանային համագործակցության և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման: Զրուցակիցներն ընդգծել են նաև խորհրդարանական կապերի ամրապնդման և միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»,- գրված է հաղորդագրության մեջ։