Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
Բոլորը

Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո անգամ իշխանության և ընդդիմության միջև այդպես էլ բովանդակային բանավեճ չի ծավալվել հոդվածների շուրջ։ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Սահմանադրության ընդունումը Հայաստանին խաղաղություն է բերելու, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի թիմակիցներն այն համարում են Ալիևի կողմից պարտադրված։ Նախագծի նախաբանում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը և հիմնական բանավեճն այս փաստի շուրջ է։ Բաց է մնում հարցը՝ ինչպե՞ս է նախագիծը դրվելու հանրաքվեի, եթե իշխող ՔՊ-ն չունի Աժ մանդատների անհրաժեշտ 3/5-րդը։

«Այնպես չէ, որ իշխանությունը հույսը դրել էր ընդդիմության վրա, մեր հույսը ժողովուրդն է»,-ասում է ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր խոսել ժողովրդի միջոցով ընդդիմադիրների վրա ճնշում գործադրելու մասին։ Վարչապետը գործողությունների ձևաչափ ու ժամկետներ չէր նշել։ Երեկ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն ԱԺ-ում նշեց ընդդիմադիրների նկատմամբ վերբալ ճնշում գործադրելու տարբերակի մասին։

«Այս իշխանություններից ամեն բան էլ հնարավոր է, հիմա կալանքներից չեն խոսում, այլ մեթոդներից են խոսում»,- ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանը։

ԱԺ-ի ընդդիմադիր փոխնախագահի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստ է ցանկացած ճնշման, 6 քվե չի տա ՔՊ-ին, եթե անգամ գլխավոր դատախազը Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնի խորհրդարանին։ Ընդդիմադիրները միաժամանակ համախմբան կոչ են արել, բայց չեն նշում, թե ինչ գործողություններ են իրականացնելու։ «Լրացուցիչ պարզաբանումներն առաջիկայում կներկայացվի»,-ասաց ԱԺ փոխնախագահը։

Ի՞նչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմադիրները կտրականապես մերժում են նախագիծը հանրաքվեի դինելու հարցում իշխանություններին աջակցելու սցենարը։

«Տարբեր առաջարկներ հնչել են, եթե ինչ, արտահերթ ընտրությունները կա ու կա, եթե ընդդիմությունը չհամաձայնվի թույլ տալ ժողովրդին մասնակցել հանրաքվեի»,-ասաց Ալխաս Ղազարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը մտավախություն ունի, որ հանրաքվեի արդյունքերը չի արտահայտելու քաղաքացիների իրական դիրքորոշումը։

«Իրենք ասում են՝ թողեք, թող ժողովուրդն ընտրի։ Լավ, ինչ-որ տեղ թողնես ժողովուրդն ընտրի, բայց ինչ ընտրությունների մասին է խոսքը, մի քանի ամիս առաջ խայտառակ ընտրություններ են եղել, ԵԽԽՎ-ն է զեկույց տվել»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ընդդիմադիրները աջակցեն ու նախագիծը դրվի քվեարկության և այն ընդունվի, ապա ինքը 2031 թվականին չի հավակնի վարչապետի պաշտոնին, իսկ, եթե աջակցեն ու սահմանադրությունը չփոխվի, հրաժարական կտա։ Ընդդիմադիրներն այս առաջարկը ևս չեն ընդունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան