Դավիթ Տոնոյանն ընդունել է Իտալիայի Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Հուլիսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Իտալիայի Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Լեոնարդո Կարմենատիի գլխավորությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել ե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Իտալիայի Կարմիր խաչի ընկերության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև համագործակցության հնարավորությունները: քննարկվել են քաղաքացիական պաշտպանության, առաջին բժշկական օգնության և հոգեբանական օգնության կազմակերպման հարցում իտալական կողմի հետ փորձի փոխանակման և համապատասխան դասընթացների ու վերապատրաստումների կազմակերպման ուղիները:

Կողմերը խոսել փորձագետների աշխատանքների արդյունքների, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև՝ սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության և մեթոդների մշակման ոլորտում համագործակցության հնարավորության մասին:

Իր խոսքում նախարար Տոնոյանն ընդգծել է, որ արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Եվրամիության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը կարող է բարենպաստ հիմք հանդիսանալ այս ոլորտում նաև հայ-իտալական երկկողմանի համագործակցության համար:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը հյուրերին հրավիրել է մասնակցելու հուլիսի 28-ին ՀՀ Կոտայքի մարզում գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում իրականացվող հայ-ամերիկյան-բրիտանական համատեղ տակտիկական ուսումնավարժությանը: