Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
Քաղաքականություն
25.11.2026 | 15:49
Ադրբեջանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Կեստուտիս Բուդրիսը ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Հռչակագրի ստորագրումը կարևոր փուլ է նշանավորում Ադրբեջանի և Լիտվայի հարաբերություններում՝ ստեղծելով նոր հիմք երկկողմ համագործակցության ամրապնդման և քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, տրանսպորտային ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում կապերի հետագա զարգացման համար»,- ասվում է հրապարակած հաղորդագրության մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

