Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը

Լուրեր

23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
Բոլորը

Ինչպես գործող, այնպես էլ նոր Սահմանադրություն նախագծում Տեղական ինքնակառավարման մարմինների մասին դրույթը ամփոփված է 9-րդ գլխում։ Սակայն կառավարությունը ՏԻՄ-ի հետ կապված մի շարք փոփոխություններ է առաջարկում։

Գործող Սահմանադրության և նոր նախագծի միջև առաջին տարբերությունը 9-րդ գլխի կառուցվածքն է։ Գործող Սահմանադրությունում 9-րդ գլուխը բաղկացած է 12 առանձին հոդվածներից (Հոդվածներ 179–190), որոնք մանրամասն կարգավորում են տեղական ինքնակառավարման իրավունքը, համայնքի խնդիրները, սեփականությունը, բյուջեն, ֆինանսավորումը, Երևանի կարգավիճակը, հսկողությունը, միջհամայնքային միավորումները և համայնքների միավորումն ու բաժանումը։

Սահմանադրության նոր նախագծում 9-րդ գլուխը կառուցվածքային առումով էապես խտացվել է 4 հիմնական հոդվածներում (Հոդվածներ 70–73)։ Չնայած հոդվածների թվային կրճատմանը, նախագիծը պահպանել է տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքները՝ միևնույն ժամանակ ներառելով ինստիտուցիոնալ նոր լուծումներ։

Համայնքի սահմանման և տարածքային միավորների ձևակերպման հարցում առկա են հետևյալ տարբերությունները։

Ըստ նոր նախագծի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝ տրված է համայնքի ուղղակի սահմանումը․ «Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է»։ Գործող Սահմանադրության 179-րդ հոդվածում տեղական ինքնակառավարումը սահմանվում էր որպես ՏԻՄ-երի իրավունքն ու կարողությունը, իսկ համայնքը դիտարկվում էր որպես վարչատարածքային միավոր (Հոդված 121)։

Գործող Սահմանադրության 187-րդ հոդվածով սահմանված էր առանձին դրույթ․ «Երևանը համայնք է։ Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով»։ Նոր նախագծի 9-րդ գլխում Երևանին նվիրված առանձին հոդված չկա․ Երևանի՝ որպես մայրաքաղաքի կարգավիճակը ամրագրված է 1-ին գլխում (Հոդված 18), իսկ տեղական ինքնակառավարման ընդհանուր սկզբունքները տարածվում են բոլոր համայնքների վրա։

Թե՛ գործող Սահմանադրությամբ (Հոդված 181) և թե՛ նոր նախագծով (Հոդված 72, մաս 1) համայնքի ավագանին և համայնքի ղեկավարն ընտրվում են 5 տարի ժամկետով։ Նոր նախագիծը հստակեցնում է, որ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ համայնքի ղեկավարի անուղղակի ընտրությամբ (իսկ Ընտրական օրենսգրքով բացառիկ դեպքերում կարող է սահմանվել մեծամասնական ընտրակարգ)։

Նոր նախագծի 72-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է սկզբունքային նոր կանոն․ համայնքի ղեկավարի տևական բացակայության օրենքով նախատեսված հիմքերի դեպքում Կառավարությունը կարող է նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նախագիծը դնում է հստակ սահմանափակում․ պաշտոնակատարի լիազորությունները չեն կարող տևել 6 ամսից ավելի, որից հետո անցկացվում են նոր ընտրություններ։ Գործող Սահմանադրության 9-րդ գլխում Կառավարության կողմից պաշտոնակատար նշանակելու և 6-ամսյա ժամկետային սահմանափակման նման դրույթ նախատեսված չէր։

Գործող Սահմանադրության 190-րդ հոդվածով սահմանված էր, որ համայնքների միավորումը կամ բաժանումը կատարվում է օրենքով, և Ազգային ժողովը պարտավոր էր «լսել այդ համայնքների կարծիքը»։ Նոր նախագծի 73-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ համայնքների միավորման կամ բաժանման հարցերով տեղական հանրաքվե կարող է նախաձեռնել միայն Կառավարությունը։

Նոր նախագիծը (Հոդված 73, մաս 2) նախատեսում է նաև նոր ընթացակարգային հնարավորություն․ օրենքով սահմանված դեպքերում հնարավոր է իրականացնել տեղական հանրաքվե մի քանի համայնքներում համատեղ։

Համայնքի բնակիչները կարող են օրենքով սահմանված կարգով` տեղական հանրաքվեի և օրենքով սահմանված այլ եղանակներով, անմիջականորեն մասնակցել համայնքային նշանակության հանրային հարցերի լուծմանը։ Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեն համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչները։ 

Համայնքների միավորման կամ բաժանման հարցերով տեղական հանրաքվե կարող է նախաձեռնել միայն Կառավարությունը։  Օրենքով սահմանված դեպքերում և կարգով հնարավոր է իրականացնել նաև տեղական հանրաքվե մի քանի համայնքներում համատեղ։ Տեղական հանրաքվեն նշանակում է համայնքի ղեկավարը, իսկ Կառավարության նախաձեռնության դեպքում տեղական հանրաքվեն նշանակում է Կառավարությունը։

Նախագիծը հանրային քննարկման է դրված: Այն հրապարակվել է yourconstitution.am նորաստեղծ կայքում։ Այս պահի դրությամբ նախագծի վերաբերյալ արվել է մի քանի տասնյակ առաջարկություն և մեկնաբանություն։

Անի Թամրազյան