Չքաղաքականացնել թեման. ՌԴ դեսպանատունը որոշել է հայկական ԶԼՄ-ներին դասեր տալ

Լուրեր

19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, անգամ Գյումրիում 57-ամյա կնոջ սպանությանը ռուս զինծառայողի հնարավոր առնչության մասին լուրից հետո, ռուս զինծառայողների կարգապահության խնդիրը սեփական իշխանությունների մոտ բարձրացնելու փոխարեն, որոշել է հայկական լրատվամիջոցներին դասեր տալ:

Ռուսական դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով չքաղաքականացնել թեման:

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,- ասված է հաղորդագրությունում:

Մինչ այդ էլ դեսպանատունը սպանությանը ռուս զինծառայողի հնարավոր մասնակցության մասին լուրերի հրապարակումը կոչել էր «վերին աստիճանի ոչ մասնագիտական մոտեցում»՝ դա որակելով « Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում սեպ խրելու» ցանկություն:

Նշենք, որ Գյումրիի 57-ամյա բնակչուհու սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը կալանավորվել է: Արդեն հայտնի է նաև, որ գործը քննելու է դատավոր Վահե Միսակյանը:

Միաժամանակ, ըստ տեղեկությունների, զինծառայողին հայ իրավապահներին չեն հանձնել. նա պահվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայում: