Ինչո՞ւ Ռուսաստանը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. «Իրատես»

Լուրեր

23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

«Իրատես» թերթը գրում է.

Այս օրերին իշխանությունը ժամ առ ժամ սպասում է, թե երբ Ռուսաստանից կգա ցանկալի շնորհավորանքը: Սակայն Պուտինը չի շտապում, հնարավոր է ընդհանրապես չանդրադառնա հայաստանյան ընտրություններին: Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ այնքան էլ ընդունելի չէ տեղի վերնախավին: Նրանք այլ հարաբերությունների են սովոր: Ամեն ինչ սկսվեց ՀԱՊԿ քարտուղարի հետ կապված խնդրից, որի առնչությամբ մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ փոխանցեց:

Երբ իշխանությունը պաշտոնապես բարձրաձայնեց Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավական գործընթաց սկսելու մասին, Ռուսաստանում դա մեծ ռեզոնանս առաջացրեց: Այդ օրերին Ռուսաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն ասել են, որ իրենք դեմ չեն ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովին իրավական պատասխանատվության ենթարկելուն, բայց միայն այն դեպքում, եթե ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից նրան հետ կանչեն և նոր թեկնածու առաջադրեն: Հակառակ պարագայում դա նշանակում է այդ կազմակերպության նշանակությունը հավասարեցնել զրոյի: Այս մասին հստակ պայմանավորվածություն է եղել:

Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Փաշինյանը Ռուսաստանում պայմանավորվեց, բայց եկավ Հայաստան ու լրիվ այլ ուղղությամբ տարավ գործընթացը: «Իսկ այդպիսի բաները չեն ներվում»,- ասաց մեր աղբյուրը` հիշեցնելով այդ օրերին Լավրովի կոշտ արձագանքը. «Չէ՞ որ մենք պայմանավորվել էինք»:

Իսկ եթե սրան էլ գումարում ենք ռուսական ընկերությունների հետ կապված նոր իշխանությունների ընդգծված վերաբերմունքը, պարզ է դառնում, թե ինչու Ռուսաստանը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հավանաբար մեր իշխանությունների համար էլ անչափ կարևոր է այդ շնորհավորանքը, այլապես Գյումրիում հայ կնոջ դաժան սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի գործին մեծ հնչեղություն կտային:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: