Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
Քաղաքականություն
19.11.2026 | 16:13
Ուկրաինայի հարցը Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ գագաթնաժողովի առանցքային թեման չի եղել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին՝ արդյո՞ք Ուկրաինայի թեման եղել է հանդիպման կենտրոնական հարցը, Պեսկովը պատասխանել է. «Ոչ»։
Նա նաև հայտնել է, որ Պուտինը մամուլի ասուլիս կանցկացնի, որի ընթացքում կամփոփի հանդիպման արդյունքները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, եռակողմ հանդիպում են անցկացրել։ Սա երեք երկրների առաջնորդների պատմության մեջ առաջին նման հանդիպումն էր։
Հանդիպման մեկնարկին իր բացման խոսքում Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական պատերազմի թեման քննարկվելու է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

