Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի և Վրաստանի հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան GQ France ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա մարդ։
1996 թվականից մրցանակը շնորհվում է սպորտի, կինոյի, երաժշտության, նորաձևության ու մշակույթի ոլորտում նշանակալի նվաճումների համար։ Կվարացխելիայից բացի, GQ France 2026-ի մրցանակի հավակնորդների թվում ընդգրկվել էր ֆրանսիացի MMA մարտիկ Սալահդին Պարնասը։
Հոկտեմբերին Խվիչա Կվարացխելիան ծնկի ծանր վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խաղում և խաղադաշտից բացակայելու է առնվազն 6 ամիս: Այս տարի վրացի ֆուտբոլիստը 6-րդ տեղն էր գրավել «Ոսկե գնդակի» քվեարկությունում՝ առաջ անցնելով ՊՍԺ-ի մյուս ֆուտբոլիստներից:
Դավիթ Եղիազարյան

