Հայ մարմնամարզիկներն արծաթե մեդալակիր են դարձել միջազգային մրցաշարում
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները թիմային հաշվարկում զբաղեցրել են երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալների, հաղորդում է ՀՄ ֆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Գյուլումյան, Ռոմիկ Մելքոնյանը և Մարատ Հովհաննիսյանը։

