«Մահը վրա է հասել պատգարակի վրա»․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 18:10
«Վիվա»-ն, «Յուքոմ»-ը և «Տելեկոմ»-ը տուգանվել են // Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի ՊՆ ղեկավարին․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 18:00
«Անկողնային հիվանդ դատապարտյալն ինքնուրույն է փոխում իր տակդիրն ու միզային կաթետերը, որը 3 ամիս է չի փոխարինվել»․  ահազանգ բանտից
18.11.2026 | 17:53
Սպանության և սպանության փորձի մեղադրանքով ավելի քան երկու տարի հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան
18.11.2026 | 17:45
Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Թուրքիայի պաշտպանության նախարար
18.11.2026 | 17:38
«Մահը վրա է հասել պատգարակի վրա»․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:27
Դատաբժշկական փորձագետների խումբը պնդում է, որ Ջեֆրի Էփշթեյնի մահը սպանություն է
18.11.2026 | 17:21
«Եթե կոռուպցիոն շղթայի մաս եք, շատ շուտով բանտում կհայտնվեք»․ Փաշինյանը՝ Մարիաննա Ղահրամանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:19
Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահն առաջադրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
18.11.2026 | 17:16
Ալբերտ Հովհաննիսյանի հայրն ու Ավինյանը միասին որոշել են՝ որտեղ է լինելու հերոսի հիշատակի անկյունը
18.11.2026 | 17:10
«Ազիմուտ»-ի ինքնաթիռը ռումբի մասին հաղորդումից հետո վայրէջք է կատարել Անթալիայում
18.11.2026 | 17:02
Գերմանիան աջակցում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը․ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին
18.11.2026 | 16:55
Մեկ կշեռք և մեկ սկաներ․ շաբաթներով հերթ են կանգնում․ Աբրահամյանը՝ հայ-իրանական սահմանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 16:54
Թրամփը ժամանել է Չինաստանում անցկացվող ԱԽՏՀ-ի ընդունելությանը․ նա ձեռքսեղմում է ունեցել Պուտինի հետ
18.11.2026 | 16:53
Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք բախվում են խտրականության և իրավունքների պաշտպանության համակարգային խնդիրների․ ՄԻՊ
18.11.2026 | 16:46
Բյուրականում շուրջ 52 հազար խմ տուֆի ապօրինի արդյունահանում է բացահայտվել․ շրջակա միջավայրին պատճառված վնասը՝ 3,5 մլն դրամ
Բոլորը

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նոր մանրամասներ է ներկայացրել քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Նախարարի խոսքով՝ Գևորգյանը մահացել է շտապօգնության աշխատակիցների կողմից բուժօգնություն ստանալու ընթացքում՝ պատգարակի վրա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նախարարից հետաքրքրվեց, թե որքանով են իրականությանը համապատասխանում ընդդիմադիրների ներկայացրած վարկածները, ըստ որոնց՝ Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել էր մահվանից երկու օր առաջ, նրան պատշաճ բուժօգնություն չէր ցուցաբերվել, իսկ շտապօգնությունն ուշ էր ժամանել։

Ի պատասխան՝ Սրբուհի Գալյանը ցավակցություն հայտնեց Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկում նրա առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ նախապես որևէ փաստաթղթավորված տեղեկություն չի եղել։

Նախարարի խոսքով՝ Գևորգյանը մինչև կալանավորվելը դատական նիստի ընթացքում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ առողջական վիճակի վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել։

Գալյանը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի ժամանակագրությունը՝ ներառյալ ծառայողների արձագանքը, շտապօգնության կանչի գրանցման և ժամանման ժամերը։

«Քրեակատարողական հիմնարկում տեղադրված տեսախցիկը արձանագրել է հստակ րոպեները, թե ինչ հաճախականությամբ են ծառայողները մոտեցել խցին, ինչ արագությամբ է արձագանքը եղել, երբ է գրանցվել շտապօգնության կանչը, երբ է ժամանել շտապօգնությունը քրեակատարողական հիմնարկ»,- նշեց նախարարը։

Գալյանի խոսքով՝ Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել է հենց մահվան օրը՝ առավոտյան, ինչին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ու բուժանձնակազմն անմիջապես արձագանքել են։

«Մենք չունենք փաստաթղթավորված որևէ ազդակ, որ տվյալ անձը իրեն վատ է զգացել: Ինքնազգացողության վատացումը եղել է հենց դեպքի օրը առավոտյան, ինչին ծառայողները և բժշկական սպասարկում իրականացնող անձինք հրատապ կերպով արձագանքել են, և մահը, ըստ արձանագրված փաստի, վրա է հասել սուր սրտային անբավարարությունից»,- հայտարարեց Գալյանը։

Ալխաս Ղազարյանի ճշտող հարցին ի պատասխան՝ նախարարը հայտնեց, որ շտապօգնությունը քրեակատարողական հիմնարկ է ժամանել կանչը գրանցելուց 16 րոպե անց։

«Շտապօգնությունը տեղ է հասել կանչը գրանցելուց 16-րդ րոպեին… և մահը վրա է հասել պատգարակի վրա, երբ շտապօգնությունը ծառայություն է մատուցել անձին․ այսինքն՝ խցից անձը դուրս է հանվել միջանցք… և մահը արձանագրվել է արդեն այն ժամանակ, երբ շտապօգնությունը եղել է քրեակատարողական հիմնարկում»,- ասաց նախարարը։

Գալյանը նաև նշեց, որ քաղաքային պայմաններում շտապօգնության ժամանման սահմանված ժամանակը սովորաբար 15 րոպե է, իսկ որոշ բացառությունների դեպքում՝ մինչև 20 րոպե։

Նախարարը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ իրականացվում է քրեական վարույթ, ինչպես նաև ծառայողական քննություն, որոնց շրջանակում ուսումնասիրվում են մահվան հանգամանքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան