Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք բախվում են խտրականության և իրավունքների պաշտպանության համակարգային խնդիրների․ ՄԻՊ

Լուրեր

18.11.2026 | 18:00
«Անկողնային հիվանդ դատապարտյալն ինքնուրույն է փոխում իր տակդիրն ու միզային կաթետերը, որը 3 ամիս է չի փոխարինվել»․  ահազանգ բանտից
18.11.2026 | 17:53
Սպանության և սպանության փորձի մեղադրանքով ավելի քան երկու տարի հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան
18.11.2026 | 17:45
Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Թուրքիայի պաշտպանության նախարար
18.11.2026 | 17:38
«Մահը վրա է հասել պատգարակի վրա»․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:27
Դատաբժշկական փորձագետների խումբը պնդում է, որ Ջեֆրի Էփշթեյնի մահը սպանություն է
18.11.2026 | 17:21
«Եթե կոռուպցիոն շղթայի մաս եք, շատ շուտով բանտում կհայտնվեք»․ Փաշինյանը՝ Մարիաննա Ղահրամանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:19
Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահն առաջադրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
18.11.2026 | 17:16
Ալբերտ Հովհաննիսյանի հայրն ու Ավինյանը միասին որոշել են՝ որտեղ է լինելու հերոսի հիշատակի անկյունը
18.11.2026 | 17:10
«Ազիմուտ»-ի ինքնաթիռը ռումբի մասին հաղորդումից հետո վայրէջք է կատարել Անթալիայում
18.11.2026 | 17:02
Գերմանիան աջակցում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը․ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին
18.11.2026 | 16:55
Մեկ կշեռք և մեկ սկաներ․ շաբաթներով հերթ են կանգնում․ Աբրահամյանը՝ հայ-իրանական սահմանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 16:54
Թրամփը ժամանել է Չինաստանում անցկացվող ԱԽՏՀ-ի ընդունելությանը․ նա ձեռքսեղմում է ունեցել Պուտինի հետ
18.11.2026 | 16:53
Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք բախվում են խտրականության և իրավունքների պաշտպանության համակարգային խնդիրների․ ՄԻՊ
18.11.2026 | 16:46
Բյուրականում շուրջ 52 հազար խմ տուֆի ապօրինի արդյունահանում է բացահայտվել․ շրջակա միջավայրին պատճառված վնասը՝ 3,5 մլն դրամ
18.11.2026 | 16:39
ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է դատի տալ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները համաեվրոպական համաժողովում անդրադարձել են Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին։ Մասնավորապես՝ բարձրաձայնվել են հասարակության մեջ առկա կարծրատիպերն ու խտրական վերաբերմունքը, համայնքային ծառայությունների բացակայությունը, ինչպես նաև փակ հաստատություններում մարդու իրավունքների խախտումները։ ՄԻՊ ներկայացուցիչները կարևորել են ոչ հոժարակամ բուժման, անգործունակության ճանաչման և զսպման միջոցների կիրառման հետ կապված խնդիրների լուծումը, ինչպես նաև համայնքահենք աջակցության համակարգի զարգացումը։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել են «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» խորագրով համաեվրոպական կոնֆերանսի շրջանակում կազմակերպված պանելային քննարկումներին։

Քննարկումների ընթացքում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա համակարգային խնդիրներին, այդ թվում՝ հասարակության մեջ առկա կարծրատիպերին ու խտրական վերաբերմունքին, համայնքային ծառայությունների բացակայությանը, ինչպես նաև փակ հաստատություններում մարդու իրավունքների խախտումներին։

Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, ինչպես նաև դրանց հիման վրա հրապարակված երկու արտահերթ զեկույցների ազդեցությունն օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես՝ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի ընդունման և կատարելագործման գործընթացների վրա։ Միևնույն ժամանակ, մատնանշվել են գործնականում դեռևս չլուծված խնդիրները՝ կապված ոչ հոժարակամ բուժման, անգործունակության ճանաչման և զսպման միջոցների կիրառման հետ։

Անդրադարձ է կատարվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առողջապահական և սոցիալական կարիքների համակողմանի հաշվառման, նրանց արժանապատվության հարգման և իրենց բուժման ու խնամքի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցության ապահովման անհրաժեշտությանը։ Կարևորվել են նաև անհատական վերականգնողական ծրագրերի մշակումը, զբաղվածության և աշխատանքային թերապիայի կազմակերպումը, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ հանրային խարանի և ատելության խոսքի կանխարգելումը։

Առանձնահատուկ կերպով ընդգծվել է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։

Միաժամանակ, ընդգծվել է, որ հոգեկան առողջության ոլորտում աջակցությունը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների, անհատական կարիքների և արժանապատվության հարգման վրա՝ ապահովելով համայնքում անկախ և լիարժեք կյանք ունենալու հնարավորությունները։