Ադրբեջանն աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Ամարասի վանք

Լուրեր

18.11.2026 | 16:05
ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 110-րդ տեղում է
18.11.2026 | 16:00
Վեց տարուց ավելի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»․ ինչո՞ւ Հայաստանը դեռ չի կարողանում հաղթահարել սահմանափակումը
18.11.2026 | 15:55
Ադրբեջանն աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Ամարասի վանք
18.11.2026 | 15:47
«Վիվա Արմենիան», «Յուքոմը» և «Տելեկոմ Արմենիան» հակամրցակցային համաձայնության համար տուգանվել են շուրջ 87,5 մլն դրամով
18.11.2026 | 15:41
Երևանի դպրոցներից մեկում առարկայի դասավանդումը վստահվել է համապատասխան որակավորում չունեցող անձի․ Կրթության տեսչական մարմին
18.11.2026 | 15:39
Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ ռուսական ԱԹՍ-ների կողմից երկրի օդային տարածքի խախտման համար
18.11.2026 | 15:30
Քննարկվել են Հայաստանում ջրամատակարարման սակագնային քաղաքականության և ջրային ոլորտի ֆինանսավորման հարցերը
18.11.2026 | 15:21
Պուտինը Թրամփի և Սի Ցզինպինի հետ հանդիպումից ակնկալում է գլոբալ փոխզիջումների որոնում
18.11.2026 | 15:10
Փաշինյանն ուղերձ կհղի Սահմանադրության հետ կապված // Մասիսում ճնշումների մասին են հայտարարում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 15:08
«Գանձասարը» դարձյալ հեռացրել է գլխավոր մարզիչին
18.11.2026 | 15:00
Թրամփը, Պուտինն ու Սին չեն կարողանա բաժանել աշխարհը․ Ռիչարդ Ֆոնտեյնը՝ եռակողմ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 14:52
ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի և կալանքի կիրառման խնդիրները
18.11.2026 | 14:49
Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման նոր շեմերը կարող են ճնշման գործիք դառնալ ԶԼՄ-ների դեմ․ լրագրողական կազմակերպությունները պահանջում են հետ կանչել նախագիծը
18.11.2026 | 14:44
Ճապոնիան պատրաստ է աջակցել Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին․ դեսպան
18.11.2026 | 14:34
Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին
Բոլորը

Պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի հայկական պատմական, մշակութային ու կրոնական ժառանգության նենգափոխման ու խեղաթյուրման քաղաքականությունը։ Այս անգամ էլ Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են  երկրի աղվանա-ուդիական (ալբանա-ուդիական) կրոնական համայնքի ներկայացուցիչների քարոզչական այցը Արցախի հայկական Ամարաս վանական համալիր։

Նրանք հայկական եկեղեցում կրոնական արարողություններ են կազմակերպել, մոմեր վառել և աղոթել «Ադրբեջանում ու ամբողջ աշխարհում խաղաղության համար»։

Ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես Արցախի մյուս հայկական եկեղեցիների դեպքում, Ամարասի վանքն էլ աղվանական են ներկայացրել։ Նշվում է, թե Ամարասի վանքը, որը «թվագրվում է IV դարով, համարվում է Կովկասյան Աղվանքի հնագույն կրոնական ժառանգության կարևոր հուշարձաններից մեկը, ինչպես նաև պատմական կրոնական և եպիսկոպոսական կենտրոն»։

Հիշեցնենք, որ Բաքուն ավելի վաղ  աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այցեր է կազմակերպել հայկական Գանձասար ու Դադիվանք վանական համալիրներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի