«Վիվա Արմենիան», «Յուքոմը» և «Տելեկոմ Արմենիան» հակամրցակցային համաձայնության համար տուգանվել են շուրջ 87,5 մլն դրամով

Լուրեր

18.11.2026 | 16:00
Վեց տարուց ավելի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»․ ինչո՞ւ Հայաստանը դեռ չի կարողանում հաղթահարել սահմանափակումը
18.11.2026 | 15:55
Ադրբեջանն աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Ամարասի վանք
18.11.2026 | 15:47
«Վիվա Արմենիան», «Յուքոմը» և «Տելեկոմ Արմենիան» հակամրցակցային համաձայնության համար տուգանվել են շուրջ 87,5 մլն դրամով
18.11.2026 | 15:41
Երևանի դպրոցներից մեկում առարկայի դասավանդումը վստահվել է համապատասխան որակավորում չունեցող անձի․ Կրթության տեսչական մարմին
18.11.2026 | 15:39
Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ ռուսական ԱԹՍ-ների կողմից երկրի օդային տարածքի խախտման համար
18.11.2026 | 15:30
Քննարկվել են Հայաստանում ջրամատակարարման սակագնային քաղաքականության և ջրային ոլորտի ֆինանսավորման հարցերը
18.11.2026 | 15:21
Պուտինը Թրամփի և Սի Ցզինպինի հետ հանդիպումից ակնկալում է գլոբալ փոխզիջումների որոնում
18.11.2026 | 15:10
Փաշինյանն ուղերձ կհղի Սահմանադրության հետ կապված // Մասիսում ճնշումների մասին են հայտարարում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 15:08
«Գանձասարը» դարձյալ հեռացրել է գլխավոր մարզիչին
18.11.2026 | 15:00
Թրամփը, Պուտինն ու Սին չեն կարողանա բաժանել աշխարհը․ Ռիչարդ Ֆոնտեյնը՝ եռակողմ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 14:52
ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի և կալանքի կիրառման խնդիրները
18.11.2026 | 14:49
Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման նոր շեմերը կարող են ճնշման գործիք դառնալ ԶԼՄ-ների դեմ․ լրագրողական կազմակերպությունները պահանջում են հետ կանչել նախագիծը
18.11.2026 | 14:44
Ճապոնիան պատրաստ է աջակցել Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին․ դեսպան
18.11.2026 | 14:34
Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին
18.11.2026 | 14:23
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հերքել է Ուկրաինայի պատերազմին Փարիզի անմիջական մասնակցության վերաբերյալ Լավրովի մեղադրանքները
Բոլորը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը շուրջ 87,5 մլն դրամի տուգանք է նշանակել Հայաստանի հեռահաղորդակցության երեք խոշոր օպերատորներին՝ «Վիվա Արմենիային», «Յուքոմին» և «Տելեկոմ Արմենիային»՝ հակամրցակցային համաձայնության համար։ Ըստ հանձնաժողովի՝ ընկերությունները գրեթե միաժամանակ պահանջել են վճարահաշվարկային կազմակերպություններից նվազեցնել միջնորդավճարները, ապա դադարեցրել նրանց հետ պայմանագրերը՝ նպատակ ունենալով առաջ մղել իրենց հետ փոխկապակցված վճարային համակարգերը։ Պայմանագրերի դադարեցումից հետո օպերատորների սեփական հավելվածների օգտատերերի և վճարային հոսքերի աճ է արձանագրվել։ 2026 թվականի փետրվարին հանձնաժողովի միջամտությամբ նախկին պայմանագրային հարաբերությունները վերականգնվել էին։

ՄՍՇՊՀ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ընդհանուր շուրջ 87.5 մլն ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության շուկայի երեք խոշոր օպերատորների՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնություն կնքելու համար։

Իրականացված վարույթով պարզվել է, որ օպերատորները գրեթե միաժամանակ վերանայել են վճարահաշվարկային կազմակերպությունների («Թել Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» և «Ֆասթ Շիֆթ») հետ համագործակցության պայմանները՝ ներկայացնելով նույնանման առաջարկներ՝ միջնորդավճարների չափերը նվազեցնելու պահանջով։

Այնուհետև, նոր սակագների շուրջ համաձայնության չգալով, օպերատորները միակողմանիորեն դադարեցրել են վերջիններիս հետ գործող պայմանագրերը՝ նպատակ ունենալով առաջ մղել իրենց հետ փոխկապակցված վճարային համակարգերը («Մոբիդրամ», «Յուփեյ» և «Թիմ Փեյ»)։

Արդյունքում՝ պայմանագրերի լուծումից անմիջապես հետո արձանագրվել է օպերատորների սեփական հավելվածների ներբեռնումների, հաճախորդների թվի և վճարային հոսքերի կտրուկ աճ, որը նվազել է միայն Հանձնաժողովի միջամտությամբ՝ միջանկյալ միջոցի կիրառումից հետո։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարին Հանձնաժողովը միջանկյալ միջոց էր կիրառել, որի արդյունքում վերականգնվել էին նախկին պայմանագրային հարաբերությունները, և սպառողները կրկին հնարավորություն էին ստացել օգտվելու նշված վճարային համակարգերից։