Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են հայկական երկու պետությունների պետբյուջեների ձևավորմանը վերաբերվող հարցեր
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր: