Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում

Լուրեր

16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը
Չինաստանը հաստատել է, որ երկրի նախագահ Սի Ցզինպինը նոյեմբերի 19-ին Շենժեն քաղաքում եռակողմ գագաթնաժողով կանցկացնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ։

«Նոյեմբերի 19-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Շենժենում Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ»,- երկուշաբթի տարածած կարճ հայտարարությունում նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ այլ մանրամասներ չեն ներկայացվել, այդ թվում՝ Չինաստանի հարավում գտնվող քաղաքում կայանալիք պատմական հանդիպման օրակարգի և քննարկվելիք հարցերի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ հանդիպումը կկայանա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, որը նախատեսված է չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։

Կրեմլը և Սպիտակ տունն ավելի վաղ արդեն հաստատել էին եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է քննարկել միջուկային զինանոցների կրճատման հարցը, ինչպես նաև նախատեսում է բարձրացնել Իրանի դեմ իր վարած պատերազմի թեման։ Սակայն, ամերիկացի պաշտոնյաների խոսքով, չի ակնկալվում, որ նա կքննարկի Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Այս մասին ուրբաթ հայտնել էր Սպիտակ տունը։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ որևէ համաձայնագրի ձեռքբերում չի ակնկալվում։

«Նա կքննարկի աշխարհում միջուկային զենքի կրճատման հարցը, որի տարածումը նախագահ Թրամփը համարում է խիստ վտանգավոր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Սպիտակ տան խոսնակ Օլիվիա Ուելսը։

ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը կբարձրացնի նաև ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի հարցը, սակայն չի ակնկալվում, որ նա կանդրադառնա Ուկրաինայի թեմային։ «Մենք չենք ակնկալում, որ որևէ տեսակի համաձայնություն ձեռք կբերվի։ Սա բարդ թեմա է Չինաստանի համար, սակայն կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի Չինաստանը, այսպես ասած, զբաղեցնի մեծահասակների սեղանի շուրջ իր տեղը և հասուն քննարկումներ վարի կարևոր հարցերի շուրջ»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի