ԱՄՆ-ն դեմ է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ծրագրած ռազմական գործողությանը

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ԱՄՆ-ն արձագանքել է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվելիք ռազմական գործողության մասին Էրդողանի հայտարարությանը. փոխանցում է ermenihaber-ը:

Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկյան կողմն անընդունելի է համարում Սիրիայի հյուսիսում չհամաձայնեցված որևէ ռազմական գործողություն սկսելը:

«Սիրիայի հյուսիս-արևելքում, հատկապես ամերիկացի զինվորների տեղակայման կամ դրանց մոտ գտնվող վայրերում, կողմերից որևէ մեկի նախաձեռնելիք ռազմական գործողությունները խորը մտահոգություն են առաջացնում: Անընդունելի ենք համարում չհամաձայնեցված նմանատիպ գործողությունները»:

Պենտագոնի հայտարարության մեջ նաև նշվում է, որ նման գործողությունները կարող են վտանգել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի տարած հաղթանակները և ԻՊ-ին այդ շրջաններում կրկին ակտիվանալու հնարավորություն տալ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը մի քանի օրվա ընթացքում ռազմական գործողություն կսկսեն Սիրիայում: Էրդողանը նշել է, որ թիրախում լինելու են Եփրատ գետի արևելյան հատվածում տեղակայված քրդական ուժերը՝ ավելացնելով, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն ավարտվել են։

Էրդողանը նաև շեշտել է, որ իրենց ռազմական գործողությունների թիրախը ոչ թե տարածքում գտնվող ամերիկացի զինվորներն են, այլ Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանական ուժերը» (YPG), որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական: Անկարան YPG-ն համարում է Թուրքիայում և մի շարք այլ երկրներում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թևը: