Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գևորգ Մանուկյանը քիչ առաջ հրապարակեց Գարեգին Բ կաթողիկոսի եղբոր և եղբորորդու՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների գործով դատավճիռը։

Դատարանը վճռեց՝ Գևորգ Գրիգորի Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքում։ Նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում։ Հաշվակցելով անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը (6 ամիս 5 օր)՝ վերջնական պատիժ սահմանվեց 2 տարի 5 ամիս 25 օր։ Սակայն դատարանը, կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Փորձաշրջանի ընթացքում Գևորգ Ներսիսյանի նկատմամբ սահմանվեցին մի շարք պարտականություններ, այդ թվում՝ առանց վերահսկող մարմնի թույլտվության չլքել երկիրը և բնակության վայրի փոփոխության դեպքում տեղյակ պահել Պրոբացիայի ծառայությանը։

Նույն հոդվածով մեղավոր ճանաչվեց նաև Համբարձում Գևորգի Ներսիսյանը, որի նկատմամբ սկզբնապես նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, ապա նախնական կալանքը հաշվակցելուց հետո՝ 2 տարի 5 ամիս 25 օր։ Հաշվի առնելով նախկին դատավճռով նշանակված և պայմանականորեն չկիրառված պատիժը՝ դատարանը վերացրեց պայմանական չկիրառումը և մասնակիորեն գումարելով չկրած պատիժը՝ վերջնական պատիժ սահմանեց ազատազրկում 3 տարի 5 ամիս 25 օր ժամկետով։

Միևնույն ժամանակ, կիրառելով Քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածը, դատարանը որոշեց Համբարձում Ներսիսյանի պատժի կրումը հետաձգել մինչև նրա խնամքին գտնվող անչափահաս երեխայի 6 տարեկան դառնալը՝ սահմանելով համապատասխան փորձաշրջան և պարտականություններ։

Երկու ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ վարչական հսկողություըն, գրավը և բացակայելու արգելքը, թողնվեցին անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչից հետո դրանք կվերացվեն։

Հիշեցնենք՝ հայր և որդի Ներսիսյանները մեղադրվում էին խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ:

Քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթի առիթը «Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումն էր, որում նա հայտնել էր, որ կաթողիկոսի եղբայրն ու նրա որդին «խոչընդոտել են իրենց քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում, հրահրել են բաց և սուր կոնֆլիկտ իրենց քաղաքական թիմի անդամների հետ, սադրել են իրենց թիմին՝ հայհոյանքների և անվանարկումների դիմելով՝ առանց հաշվի առնելու անգամ տարիք և գենդերային պատկանելիություն»։

«Նկատվել են նաև զանգվածային կուտակումներ մեր՝ տվյալ բնակավայրում տեղադրված քարոզչական վրանի շուրջ, ինչպես նաև հոգեբանական ճնշման գործադրման միտումներ բնակավայրի բնակիչների նկատմամբ»,- գրել էր Հարություն Մկրտչյանը:

Այս գրառումից հետո Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում էլ ձերբակալվել, ապա կալանավորվել էին Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին։ Ներսիսյանները չեն ընդունում մեղադրանքը։ Նրանց պաշտպան Արա Զոհրաբյանն ավելի վաղ ընդգծել էր՝ իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք.

«Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը: Հարգելի քննիչներ եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի: Այս ամեն ինչը ժամանակավոր է»,- ասել էր նա՝ միջադեպից տեսանյութ հրապարակելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան