Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Լացիոն» երկարաձգել է պայմանագիրն իտալացի պաշտպան Ռոմանո Ֆլորիանի Մուսոլինիի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
Ռոմանոն Իտալիայի նախկին վարչապետ (1922-1943), Ազգային ֆաշիստական կուսակցության (1921-1943) առաջնորդ Բենիտո Մուսոլինիի ծոռն է։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Լացիոյի» կազմում մասնակցել է 11 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ:
Իտալիայի առաջնության 11-րդ տուրից հետո «Լացիոն» առաջին տեղում է և 1 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Ինտերին»:

