Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
Հասարակություն
09.11.2026 | 22:13
Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
«Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներ արգելափակվել են և չեն կարողացել շարունակել ընթացքը։
ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին։
Փրկարարներն իրականացրել են տրանսպորտային միջոցների քարշակման, արգելափակումից դուրսբերման, քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխման և այլ անհրաժեշտ աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։






