Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու

Լուրեր

06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ՝ պահանջելով «հնարավորինս շուտ վերադարձնել» երկրի քաղաքացուն, որը գտնվում է ռուսական զորամասերից մեկում։ Այս մասին նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Azattyk Asia-ի փոխանցմամբ՝ խոսքը 21-ամյա Էլիստան Տոկտոգուլովի մասին է։ Նրա հարազատներն ու ընկերները նոյեմբերի 3-ին Մանասում տեսագրված տեսանյութ են հրապարակել՝ պնդելով, որ նրան հարկադրել են պայմանագիր ստորագրել և ուղարկել Վորոնեժ՝ ռազմական պատրաստություն անցնելու, որից հետո նրան պետք է ուղարկեն Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու։

Տեսանյութում նրա ավագ եղբայրը պատմում է, որ Էլիստանը Instagram-ում աշխատանք փնտրելիս ծանոթացել էր Ռուսաստանում բնակվող Ղրղզստանի քաղաքացու հետ։ Վերջինս նրան աշխատանք էր առաջարկել Ռուսաստանում՝ ամսական 105-110 հազար ռուբլի աշխատավարձով։ Արդյունքում նրա համար տոմս են գնել։ Հոկտեմբերի 28-ին նա մեկնել է Մոսկվա և տեղավորվել հյուրանոցներից մեկում։

«Տեղում՝ հյուրանոցում նրան դիմավորել է մեկ այլ անձ՝ Ռուսաստանի քաղաքացի։ Նա վերցրել է նրա անձնագիրը և ասել՝ «Հանգստացեք»։ Գիշերը՝ մոտավորապես ժամը 3-ին, նրան տարել են անհայտ մեքենայով մեկ այլ վայր և ծեծի ենթարկել։ Քանի որ նա ռուսերեն չգիտի, նրան ստիպել են ստորագրել բոլոր փաստաթղթերը, որից հետո տեղափոխել են Վորոնեժի ուսումնական կենտրոն»,- հայտարարել է  եղբայրը։

Ղրղզստանի ԱԳՆ-ում հայտնել են, որ Մոսկվայում երկրի դեսպանատունը դիմումներ է ուղարկել Ռուսաստանի իրավասու մարմիններին՝ պահանջելով ստուգում անցկացնել այս միջադեպի առնչությամբ, պարզել մեղավորներին և նրանց պատասխանատվության ենթարկել։ Նշվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է Տոկտոգուլովի հարազատների հետ։

Հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ Ղրղզստանի քանի քաղաքացի է մասնակցում Ուկրաինայի դեմ պատերազմին՝ Ռուսաստանի կողմից։ Պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։ Ուկրաինայի պետական «Хочу жить» նախագծի պնդմամբ՝ 2022 թվականից ի վեր պատերազմին մասնակցել է Ղրղզստանի 2219 քաղաքացի։

Նախագծի տվյալներով՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Մոսկվան իր բանակում ծառայելու համար հավաքագրել է Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի 20,437 քաղաքացիների։ Նշվում է, որ նրանք կազմում են ռուսական բանակում հայտնաբերված օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թվի 44 տոկոսը։

Ավելի վաղ Ռուսաստանի բանակում ծառայելու և Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու նպատակով հավաքագրված իր քաղաքացիներին վերադարձնելու գործընթաց էր սկսել նաև Ղազախստանը։ Արդյունքում մի քանի ղազախստանցիներ վերադարձել են հայրենիք։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի