Մարտի 1-ի գործով մեղադրյալների ցանկը պետք է ընդլայնվի, սխալ կլինի միայն Ռոբերտ Քոչարյանի ուսերին դնելը․ իրավապաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում մեկնաբանությունները, թե Ռոբերտ Քոչարյանը չպետք է կալանավորվի, քանի որ նա Արցախի հերոս է, նախկին նախագահ է և անձեռնմխելիություն ունի:

– Դե՝ անձեռնմխելիության հարցը դատարանը լուծեց: Չկա բացարձակ անձեռնմխելիություն:

– Պաշտպանները դա համարում են իրավունքների խախտում…

– Ցանկացած մարդ իրավունք ունի պաշտպանվելու, և ցանկացած մարդու կարող են պաշտպանել՝ նրա կողմնակիցները, նրա աջակիցները, նրա գաղափարակիցները, հարազատները: Ռոբերտ Քոչարյանն էլ մարդ է, և նա էլ ունի, եթե ոչ գաղափարակիցներ, ապա աջակիցներ և հարազատներ, որոնք իրավունք ունեն պաշտպանելու նրան: Իսկ անձեռնմխելիության խնդրին անդրադառնալն արդեն տեղին չէ, քանի որ դատարանը տվել է այդ հարցի պատասխանը. չունի ոչ ոք բացարձակ անձեռնմխելիություն և չի էլ կարող ունենալ: Ինչ վերաբերում է հանգամանքներին, որ նա Արցախի հերոս է կամ ծառայություններ է մատուցել հայրենիքին՝ որևէ մեկը դա չի կարող ուրանալ. իրոք նա ծառայություններ մատուցել է, իրոք նա եղել է ղարաբաղյան շարժման ակունքներում, իրոք մասնակիցներից և կազմակերպիչներից մեկն է եղել, բայց այդ բոլոր ծառայությունները չեն կարող ազատել մարդուն պատասխանատվությունից կամ հանցագործություններից, եթե նա դրանք կատարել է: Իսկ կատարել է, թե՞ ոչ, բնականաբար, այդ հարցերի պատասխանները կտա դատարանը:

– Դուք ասում եք, որ անձեռնմխելիության հարցն արդեն դուրս է եկել քննարկումներից, և Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, բայց նրա պաշտպանները հայտարարում են, որ այդ հարցը վիճարկելու են ՄԻԵԴ-ում:

– Փաստաբաններն իրավունք ունեն օրենքով չարգելված ցանկացած ճանապարհով պաշտպանել իրենց պաշտպանյալին՝ և՛ Եվրադատարան պետք է դիմեն, և՛ մեր դատական ատյաններում պետք է այդ խնդիրները բարձրաձայնեն:

– Ձեր կարծիքով՝ ՄԻԵԴ-ում այդ դիմումն ի՞նչ ընթացք կունենա:

– Ես չեմ կարող կանխորոշել, թե Եվրադատարանում ի՞նչ տեղի կունենա, բայց ես կարծում եմ, որ հայաստանյան ատյանները տվել են այդ հարցի պատասխանը, և երբ կհասնի այն փուլը, երբ Եվրադատարանը հայաստանյան իշխանություններին հարցում կուղարկի այդ խնդրի վերաբերյալ, չեմ բացառում, որ հայկական կողմը կկարողանա անհերքելի փաստեր ներկայացնել առ այն, որ որևէ մեկը՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, չի կարող ունենալ բացարձակ անձեռնմխելիություն:

– Ձեր կարծիքով՝ պետք է ընդլայնվի՞ Մարտի 1-ի գործով մեղադրյալների շարքը և ովքե՞ր պետք է ներգրավվեն այդ ցանկում:

«Ովքեր» հարցին ես չեմ պատասխանելու, բայց որ պետք է ընդլայնվի՝ դրանում կասկած չկա, որովհետև միայն Ռոբերտ Քոչարյանի ուսերին դնելը սխալ կլինի:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան