Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղը կլրանա 4-րդ ամիսը, ինչ փակ և կապարակնքված է «Օլիմպավան» համալիրը․ հուլիսի 6-ին իրավապահները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ իրականացրին։ Դրանց մի մասը կապարակնքվեց և մինչ օրս չի գործում։ «Օլիմպավան»-ը ևս այդ ցուցակում է։

Շուրջ 11 տարի առաջ ավելի քան 31 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալով հիմնադրված «Օլիմպավան» մուտքի հասանելիություն չունեն ոչ միայն սեփականատերն ու տնօրինությունը, այլև այնտեղ մարզվելու համար վճարած անձինք։ Արման Կարապետյանն ասում է՝ որդու մարզվելու փաթեթը ձեռք է բերել 150 հազար դրամով։

«Երեխան հաճախել է մի քանի ամիս, որից հետո քրեական վարույթի շրջանակներում փակվել է «Օլիմպավան»-ը։ Ես վճարումները կատարում եմ, քանի որ փաթեթը բանկով է ձեռք բերած, չվճարելու տարբերակ չունեմ, բայց իմ երեխան, փաստացի, չի հաճախում՝ փակ լինելու պատճառով»,- նշում է Արման Կարապետյանը։

Չորս ամիս հարկադիր պարապուրդի է մատնված նաև 9 տարի «Օլիմպավան»-ի MMA մարտարվեստի մարզիչ Էրիկ Օհանյանը։ Նրա խմբում 170 սան կար, որոնցից շատերը մասնակցում էին նաև մրցաշարերի։

«Այսօր փաստի առաջ ենք կանգնել մարզումների առումով, փաստի առաջ են կանգնել ծնողները հենց փաթեթների առումով։ Ես իմ աղջկան փաթեթ եմ գնել լողավազան հաճախելու համար, 180.000 դրամ փող ենք տվել, մինչև հիմա վճարում ենք բանկում, բայց չենք գնում։ Այսինքն՝ դա նշանակում է՝ ես մեքենա եմ առել, բայց մեքենա չունեմ»։

Օհանյանն ընդգծում է՝ սաների մարզավիճակը պահելու համար իր միջոցներով փոքր մարզադահլիճ է վարձակալել, սակայն դա էլ հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն է։

«Ո՞վ է դա փոխհատուցելու։ Պետությունն այսօր փակել է, նստեցրել է մարդկանց տանը․․․ Աշխատակազմ կա, ստաֆի հետ, որ շփվում եմ, ասում եմ՝ ի՞նչ եք անում, ասում են՝ սպասում ենք՝ «Օլիմպավան»-ը բացվի։ Որերորդ ամիսն է, պատկերացնո՞ւմ եք, ոչ աշխատավարձ ենք ստանում, բայց վարկ ունենք, հոգս ունենք»,- նշում է մարզիչը։

Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող ընկերությունների կապարակնքվելուց և մի քանի հարյուր աշխատակցի հարկադիր պարապուրդի ուղարկվելուց 3 օր հետո Փաշինյանը նրանց խոստումներ էր տալիս․ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինեն։ Այսինքն՝ այդ մարդկանց շահերը չենք անտեսի»։

Անցած 4 ամիսների ընթացքում ի՞նչ է արել Կառավարությունը նրանց համար։ «Օլիմպավան»-ի մարզիչն ասում է՝ ոչինչ․ «Ես չեմ կարծում՝ պետությունը ինչ-որ մեկին փոխհատուցել է, ու մենք տեղյակ չենք։ Ես չեմ կարծում՝ պետությունը ինչ-որ ծնողի հրավիրել է, ասել՝ «Գիտե՞ք ինչ, այդ մեկ տարվա փաթեթի գումարը…»։

Որևէ փոխհատուցման հույս չեն տվել նաև հարյուր հազարավոր դրամներ վճարած հաճախորդներին։

«Իրենք էլ չգիտեն՝ երբ է բացվելու։ Սկզբից ասում էին՝ հավանաբար երկու ամսից, հետո՝ մի ամսից, հետո՝ չգիտեմ… Այդպես ձգձգվեց, արդեն ոչ մեկն էլ հստակ պատասխան չի կարող ասել էլի։ Գոնե բացվելու դեպքում մեզ փոխհատուցում կատարվի ինչ-որ չափով»,- ասում է Արման Կարապետյանը։

«Օլիմպավան»-ը մեկն է Ծառուկյանին պատկանող ընկերություններից, որոնք շուրջ 4 ամիս է՝ փակի տակ են։ Հուլիսյան օրերին կապարակնքված ձեռնարկությունների թիվը 80-ից ավելի է։ Թե այսօր դրանցից քանիսն են շարունակում կապարակնքված մնալ, Քննչական կոմիտեից չեն մասնավորեցնում․ «Թե՛ Գագիկ Ծառուկյանին, թե՛ նրա հետ փոխկապակցված անձանց հետ կապված ընկերություններում քննչական և վարութային գործողություններ են կատարվում, գույքագրման նպատակով հանձնարարություն է տրվել ՊԵԿ-ին»։

Այնինչ Ծառուկյանի պաշտպանական թիմը բիզնեսների կասեցման և կապարակնքման դեմ ներկայացրած բողոքներում որոշակի հաջողություններ է գրանցել։

««Մուլտի Տոբակո» կազմակերպությունը, «Օլիմպավան»-ը, «Մուլտի Սթոուն»-ը, «Եվրոմոթորս»-ը․ այս ընկերությունների մասով առաջին ատյանի դատարանները որոշել են, որ քննիչների գործողությունները եղել են ոչ իրավաչափ՝ կապարակնքումները, թույլ չտալը, որ այդ հիմնարկներն աշխատեն։ Բացի դրանից, դատախազությունը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել արդեն Վերաքննիչ դատարան այդ որոշումների դեմ։ Երեք հիմնարկի մասով մենք ունենք, որ Վերաքննիչ դատարանը ևս մերժել է դատախազության բողոքները»։

Եվ մինչ փաստաբանները պայքարում են ԲՀԿ առաջնորդի բիզնեսները փրկելու և դրանք օր առաջ վերաբացելու ուղղությամբ, այսօր դատարանը որոշեց՝ Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կալանքի տակ կմնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան