Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» երկարաձգել է բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի հետ գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բրազիլիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը:
Ռաֆինյան 2022 թվականից է խաղում «Բարսելոնայում», որի կազմում անցկացրել է 190 հանդպում ու դարձել 94 գոլի հեղինակ: Կատալոնական ակումբի կազմում բրազիլացին դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն (2022/2023, 2024/2025, 2025/2026), եռակի սուպերգավաթակիր (2022/2023, 2024/2025, 2025/2026) ու մեկ անգամ նվաճել երկրի գավաթը (2024/2025):
Դավիթ Եղիազարյան

