Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Factor TV-ի հետ զրույցում խիստ քննադատության է ենթարկել ինչպես գործող իշխանություններին, այնպես էլ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը՝ գնահատելով վերջին օրերի ներքաղաքական զարգացումներն ու Սահմանադրության փոփոխության շուրջ գործընթացները։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ Նորիկյանը նշել է, որ Քննչական կոմիտեի հայտարարությունը բավարար չէ պրոֆեսիոնալ իրավաբանական դիրքորոշում արտահայտելու համար․ «Հայաստանի Հանրապետությունում ով հանցագործություն է կատարել, անկախ նրանից՝ ով է, ինչ կշիռ ունի, ինչ ծառայություն է մատուցել, ինչ կարգավիճակ է ունեցել, ինչպիսի հարգանք ունի, նա պետք է օրենքի առջև հավասար լինի և ենթարկվի քրեական պատասխանատվության։ Սա ինձ համար իմ քաղաքական, կենսագրության, իրավական մտածողության ամենաառանցքային և անբեկանելի կետերից մեկն է»։

Խոսելով ընդդիմադիր ուժերի կողմից Սահմանադրության փոփոխությունը կանխելու նախաձեռնության մասին՝ քաղաքական գործիչը նկատում է, որ ընդդիմությունն ուղղակի խաղում է իշխանության կանոններով. «Նիկոլ Փաշինյանի կողմից տրված պասը իրենք ընդունել են և էսպիսի մի գործընթաց են մեկնարկել»։

Ըստ նրա՝ իշխանությունն ու ընդդիմությունն այս հարցում երկու ծայրահեղություններ են ստեղծել, որոնք բախվելու են իրար. «Իշխանությունը ի՞նչ է ասում. ասում է՝ իմ կողմից հրապարակվող Սահմանադրությանը եթե դուք կողմ չքվեարկեք, ուրեմն դուք կողմ չեք խաղաղությանը, դուք կողմ եք պատերազմին… Իսկ ընդդիմությունն ի՞նչ է ասում… եթե դուք կողմ քվեարկեք այս Սահմանադրությանը, անկախ նրանից՝ նրա մեջ ինչ է գրված, ուրեմն դուք կատարում եք Ալիևի հերթական պահանջը»։

Նորիկյանը խիստ գնահատական է տալիս նախկին նախագահների և նրանց հարող ուժերի վերջին 8 տարիների գործունեությանը՝ նշելով, որ նրանց բոլոր նախաձեռնությունները տապալվել են իրենց իսկ ապաշնորհության պատճառով։ Նա իրավիճակը բնութագրում է պատկերավոր օրինակով.
«Ասում է՝ կկուն անընդհատ բույնը փոխում է ու դժգոհում է հոտից, բայց վերջում պարզվում է, որ խնդիրը ոչ թե բույնն է, այլ հենց կկվի վրայի հոտն է։ Կկուն ինքն իր հոտից է փախչում»։

Դիմելով կոնկրետ ընդդիմադիր ուժերին՝ նա հիշեցնում է նրանց խոստումներն ու դրանց հաջորդած իրականությունը.
«Սասունցի Դավթի նման թուրը հանեցիք, որ գաք փրկեք հայ ժողովրդին, գնացիք միացաք, մտաք մսաղացի մեջ… Այդ բոլոր ուժերը վերջին ութ տարիների ընթացքում կազմել են Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող ընդդիմադիր ճակատի հիմնական հատվածը և իրենց ամբողջ գործունեության արդյունքում գործող իշխանությունը ամրապնդել է իր դիրքերը»։

Նորիկյանը հռետորական հարց է բարձրացնում, թե արդյոք նախկին ղեկավարները (Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան, Լ. Տեր-Պետրոսյան) կամ Գագիկ Ծառուկյանը դեռ կարծում են, որ իրենք հանդիսանում են քաղաքական այլընտրանք. «Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ մեր հասարակությունը այնքան է դեգրադացվել կամ այնքան անելանելի վիճակում է, որ ձեզ դիտարկում է որպես փրկիչներ… Իրենք պետք է գիտակցաբար դուրս մնան այս քաղաքական գործընթացներից՝ տեղ չտալով ներքին խժդժություններին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան