Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
Քաղաքականություն
05.11.2026 | 16:39
Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցի կոնկրետ ծրագրեր դեռ չկան, գրում է Ինտերֆաքսը։
«Ոչ, այս պահին նման շփումների վերաբերյալ կոնկրետ պլաններ չկան։ Սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են բավականին արագ կազմակերպվել», – հինգշաբթի օրը լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտնել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը քննարկելու մտադրության մասին։
Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ և մտադիր է այդ հարցը քննարկել Պուտինի հետ՝ Թուրքիայում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ կայացած հանդիպումից հետո։
Էրդողանն ու Զելենսկին բանակցություններ էին անցկացրել հոկտեմբերի 31-ին։ Թուրքիայի նախագահը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է, մասնավորապես, Սև ծովում նավագնացության անվտանգության հարցը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

