Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.11.2026 | 14:21Ընդդիմության նախաձեռնությամբ Ազգային ժողովում մեկնարկել է փակ հանդիպում՝ Շաքիի դեպքերը քննարկելու համար: Քննարկումը նախագահում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը:
Հանդիպմանը մասնակցելու համար խորհրդարան են եկել ԱԱԾ տնօրենը, պաշտպանության և ներքին գործերի նախարարները:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել Անի Ավետիսյանի վրա: Կինը մինչև հիմա բուժհաստատությունում է: Կնոջն առաջինը հայտնաբերել էին իր երեխաները: Նասիմի Մուսաևը 2 ամսով կալանավորվել է, նա մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար:
Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:
Արփի Հակոբյան

