Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
Բոլորը

Ազգային ժողովում 2027-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցեր ուղղեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ ընտրություններից մեկ շաբաթ անց Հայաստան կատարած այցի և Հայաստանի Սահմանադրության շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչ հրատապ անհրաժեշտություն էր առաջացել այցի համար, և արդյոք քննարկվել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը։ Պատգամավորը նաև հարցրեց` արդյոք հայկական կողմը բանակցություններում բարձրացրել է Ադրբեջանի Սահմանադրությունում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ենթադրող դրույթների հարցը։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հաջիևի այցին, նշեց, որ այդ ժամանակահատվածում տեղի են ունեցել փոխադարձ այցելություններ՝ տարբեր մակարդակներով։ Նրա խոսքով՝ հույս ունի, որ այդ պրակտիկան կշարունակվի։

«Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն նաև արտաքին քաղաքականության գերատեսչությունների այցեր և հանդիպումներ, քննարկումներ»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով Սահմանադրության հարցին՝ Միրզոյանը նշեց, որ հայկական կողմը Ադրբեջանի մտահոգությունները հասցեագրելու համար առաջարկել է ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։

«Մենք ունենք թուղթ, որտեղ բոլոր հարցերը հասցեագրված են, և դա խաղաղության համաձայնագիրն է։ Ասել ենք՝ եկեք գնանք, ստորագրենք, վավերացնենք, և այդ խնդիրը կհամարենք լուծված, եթե ձեր մտահոգությունները անկեղծ են»,- ասաց Միրզոյանը։

Նախարարը նաև ընդգծեց, որ Հայաստանի Սահմանադրության օրակարգը ներքին հարց լինելուց զատ ունի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նշանակություն։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան