Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) և Դահուկային սպորտի ու սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) հրապարակել են համատեղ զեկույց՝ լեռնադահուկային հանգստավայրերի օդերևութաբանական և կլիմայական սպասարկման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ զեկույցի նպատակն է աջակցել ձմեռային մարզաձևերի և զբոսաշրջության ոլորտին՝ ջերմաստիճանի բարձրացման ու ձնածածկույթի պայմանների վատթարացման պայմաններում։

«FIS-ի ներքին հաշվարկների համաձայն՝ 2025/2026 մրցաշրջանում եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է դահուկավազքի աշխարհի գավաթի 25 մրցավազք։ 2026 թվականին Արևմտյան Եվրոպայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության ամենատաք ամառը։ Շոգն ու երաշտը բացասաբար են անդրադարձել Ալպերի սառցադաշտերի և ձնածածկույթի վրա։

Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի տվյալներով՝ ձնածածկույթի պահպանման տևողությունը կրճատվել է գրեթե բոլոր տարածաշրջաններում, հատկապես՝ ավելի ցածր բարձրություններում՝ միջինում յուրաքանչյուր տասնամյակում 5 օրով։

Կանխատեսումների համաձայն՝ առանց արհեստական ձյան Եվրոպայի 28 երկրների 2234 լեռնադահուկային հանգստավայրերի 53%-ը կբախվի ձյան անբավարարության շատ բարձր ռիսկի։ Իսկ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի միջին մակարդակի համեմատ ջերմաստիճանի 2°C բարձրացման դեպքում դրանք կարող են դառնալ տնտեսապես ոչ կենսունակ։ Սա ընդգծում է հարմարվողականության միջոցառումներում ներդրումների աճող անհրաժեշտությունը։

Արհեստական ձյուն արտադրող ենթակառուցվածքները բազմաթիվ հանգստավայրերում արդեն անհրաժեշտություն են դարձել՝ լեռնադահուկային սեզոնի կայուն ընթացքն ապահովելու համար։ Սակայն դրանց արդյունավետությունը կախված է օդի ջերմաստիճանի և խոնավության համապատասխան պայմաններից։

Արհեստական ձյան արտադրության համար ջրի հասանելիությունը կարող է լրացուցիչ խոչընդոտ դառնալ այն տարածաշրջաններում, որտեղ ամառային տեղումները նվազում են, իսկ սառցադաշտային սնուցմամբ գետերի թիվը՝ կրճատվում։ Ձյան արտադրության համար էներգետիկ ծախսերը նույնպես կարող են աճել՝ ինչպես ավելի բարձր ջերմաստիճանների պայմաններում արտադրության արդյունավետության նվազման, այնպես էլ էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով»,- ասվում է հաղորդագրությունում։