Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին առաջին անգամ հրավիրվել է ֆուտբոլի Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների հավաքական, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
16-ամյա Կրիշտիանու կրտսերը հանդես է գալիս «Ալ Նասրի» պատանեկան թիմում։ Նախկինում նա խաղացել է նաև Պորտուգալիայի Մ-15 ու Մ-16 հավաքականներում:
Պորտուգալիայի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի հանդիպումներին Անդորրայի (նոյեմբերի 11), Բուլղարիայի (նոյեմբերի 14) ու Սերբիայի (նոյեմբերի 17) դեմ։
Հիշեցնենք, որ 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն խաղացել է Պորտուգալիայի Մ-15, Մ-17, Մ-20, Մ-20, Մ-23 հավաքականներում, իսկ ազգային թիմում նորամուտը նշել է 2003 թվականին:
Դավիթ Եղիազարյան

