Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պահանջում է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հրաժարականները։

Նոյեմբերի 3-ին «ՀայաՔվե»-ի անդամները բողոքի ակցիա անցկացրեցին Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց։ Նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հրաժարականը պահանջում են եթերային քաղաքականության և մասնավորապես՝ սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգի պատճառով։

Չալաբյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին Հանրային հեռուստաընկերությունը պատշաճ կերպով չի անդրադարձել օրվա խորհրդին, չի հեռարձակել «Եռաբլուր» զինվորական պանթեոնից միջոցառումները, իսկ երեկոյան եթերում ցուցադրել է երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը։

Նրա գնահատմամբ՝ այդ որոշումը վիրավորական է եղել պատերազմի հետևանքով հարազատներ կորցրած ընտանիքների համար։

Նշենք, որ Հանրային ՀԸ-ն սեպտեմբերի 27-ին եթեր հեռարձակած համերգի համար հաջորդ օրը ներողություն էր խնդրել։

«Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։ Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- նշված էր Հանրային ՀԸ-ի տարածած հաղորդագրությունում։

«ՀայաՔվե»-ի հիմնադիր Ավետիք Չալաբյանը նշեց, որ միայն ներողություն խնդրելը բավարար չէ։

Նախաձեռնության դժգոհությունը վերաբերում է նաև Հանրայինի լրատվական, վերլուծական հաղորդումների բովանդակությանը։ «ՀայաՔվե»-ի գնահատմամբ՝ հեռուստաընկերությունը չի ապահովում քաղաքական չեզոքություն և բազմակարծություն, իսկ նախընտրական ու ընտրական շրջանում եթերում հնչում են գերազանցապես իշխանական դիրքորոշումները։

Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը պետք է ծառայի ամբողջ հանրությանը, ոչ թե որևէ քաղաքական ուժի շահերին։

Ակցիայի ընթացքում Չալաբյանը հայտնեց, որ բաց նամակ-պահանջը ստորագրել է ավելի քան 300 հասարակական ու քաղաքական գործիչ։ Փաստաթուղթը փոխանցվեց Հանրային հեռարձակողի խորհրդին։

Չալաբյանի խոսքով՝ եթե Հանրային հեռարձակողի խորհուրդը պատշաճ արձագանք չտա պահանջին, «ՀայաՔվե»-ն կդիմի իրավական մեխանիզմների օգնությանը։

Հանրային հեռարձակողների անկախության և քաղաքական միջամտության հարցն վերջին օրերին օրակարգային է նաև Եվրոպայում։ Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Չեխիայի հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները մեկօրյա գործադուլ են սկսել՝ ընդդեմ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունների։ Աշխատակիցների համար մտահոգիչ է, որ կառավարությունը նախատեսում է կրճատել դրանց հանրային ֆինանսավորումը՝ փոխարենը ավելացնելով պետական բյուջեից հատկացվող միջոցները։

Գործադուլի հետևանքով հեռարձակումները սահմանափակվել են։  Չեխիայի հեռուստատեսության 24-ժամյա լուրերի հեռարձակման ընթացքում ցուցադրվել է լրատվական մթնեցված տաղավարը, իսկ հաղորդավարները, ի նշան բողոքի, եղել են սև հագուստներով։

Քննադատների կարծիքով՝  պետական բյուջեից ֆինանսավորումը կխզի լրատվամիջոցների կապը վճարող հեռուստադիտողների և ռադիոլսողների հետ, լրատվամիջոցները խոցելի կդառնան քաղաքական ճնշումների նկատմամբ։ Առաջարկվող փոփոխությունների շրջանակում նախատեսվող ֆինանսավորման 15 տոկոս կրճատումը կհանգեցնի նրան, որ հեռուստատեսության անվանական բյուջեն կհասնի 2008 թվականի, իսկ ռադիոյինը՝ 2005 թվականի մակարդակին։ Լրատվամիջոցները նման կրճատումները համարում են անընդունելի։

Չեխիայի այսօրվա գործադուլին նախորդել էին նաև բողոքի ցույցեր։ Լրագրողական միջազգային կազմակերպություններն իրենց աջակցությունն են հայտնել չեխ գործընկերներին՝ ընդգծելով, որ հանրային լրատվամիջոցները պետք է ծառայեն հանրությանը, ոչ թե իշխանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան