Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ

Լուրեր

03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով 2011 թվականին Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացված 5 հա հողամասի աճուրդը։ Գումարը կվերադարձվի Արենի համայնքին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Գլխավոր դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 26-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011 թվականի ապրիլի 14-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 20-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր է ճանաչվել 5 հա մակերեսով հողամասի՝ 2011 թվականի ապրիլի 14-ի աճուրդը։ Որպես անվավերության հետևանք, Դատարանը, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, պարտավորեցրել է ֆիզիկական անձին Վայոց ձորի մարզի Արենի համայնքին հատուցել 5 միլիոն 251 հազար դրամ:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ»: