Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երևանում կայացել է վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ընտրական փուլը, որին մասնակցել են Հայաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Լեհաստանի և Վրաստանից Մ-20 հավաքականները:
Անցկացվել են 9 հանդիպումներ, որոնց արդյունքում առաջին տեղը գրավել է Էստոնիայի Մ-20 հավաքականը՝ նվաճելով Եվրոպայի Մ-20 առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
Լատվիան զբաղեցրել է երկրորդ տղը, իսկ Լեհաստանը երրորդն էր: Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է բոլոր խաղերում ու գրավել վերջին տեղը:
«Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ապահովեց մրցաշարի հաջող կազմակերպումը, ինչպես նաև իրականացրեց լուսաբանում՝ լուսանկարների, տեսանյութերի, հարցազրույցների և սոցիալական հարթակներում պարբերական թարմացումների միջոցով։
Այս միջոցառումը ևս մեկ կարևոր ներդրում դարձավ երիտասարդական վոլեյբոլի զարգացման և Արևելյան Եվրոպական երկրների տարածաշրջանում միջազգային մարզական համագործակցության գործում։
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին՝ առաջնության աջակացության և հաջող անցկացման գործում ունեցած ներդրման համար»,- նշված է ՀԲՖ հայտարարության մեջ:

