Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին։ Ավելի վաղ Թեհրանն առաջարկել էր նեղուցի վերաբացման մեկշաբաթյա ժամկետ, գրում է Al Arabia-ն՝ վկայակոչելով AFP-ին։

«Այս ծրագիրը երկու օրվա ընթացքում իրականացնելու հնարավորությունը Իրանի բարի կամքի ևս մեկ վկայություն է։ Մենք հայտարարել ենք, որ եթե Իրանի պահանջները կատարվեն, հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում վերականգնել անվտանգությունը Հորմուզի նեղուցում և վերսկսել բանակցային գործընթացը»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է, և որ «ամեն ինչ կախված է» ամերիկյան կողմից իրանական պահանջներն ընդունելուց։

«Միայն դրանից հետո կարող ենք քննարկել հետագա փուլերը»,- ասել է Բաղային։

Փետրվարի վերջին Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Նեղուցն էներգակիրների փոխադրման համար կարևորագույն ծովային ուղի է։ Թեհրանը պարբերաբար թիրախավորում է այն նավերը, որոնք առանց իր թույլտվության փորձում են անցնել նեղուցով։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ը ծովային շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ։

Սեպտեմբերին Իրանը սկզբում առաջարկել էր յոթօրյա ծրագիր, որը Կատարի միջոցով փոխանցել էր ԱՄՆ-ին։ Դրա համաձայն՝ Վաշինգտոնի կողմից իրանական պահանջների կատարումից հետո վեցերորդ օրը Թեհրանը կվերաբացեր Հորմուզի նեղուցը։

Իրանի պահանջները ներառում են Մերձավոր Արևելքում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը, արտասահմանում սառեցված իրանական ակտիվների ապասառեցումը, նավթային ոլորտի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակման դադարեցումը։

Օգոստոսից ի վեր Վաշինգտոնը սահմանել է պատժամիջոցների նոր լայն փաթեթ, որը, իր բնորոշմամբ, Իրանի «տնտեսական խեղդման» քաղաքականության մաս է կազմում։ Վերջին օրերին ԱՄՆ-ն ու Իսրայելն ակտիվացրել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու սպառնալիքները՝ երկու երկրներում էլ կարևոր ընտրությունների ֆոնին։

Շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ պետք է «զբաղվի» մեկ կամ երկու թիրախով, այդ թվում՝ Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Փիքաքս լեռան օբյեկտով, որը, ըստ կասկածների, միջուկային կառույց է։ Թեհրանը հերքում է, որ այդ օբյեկտը նման նշանակություն ունի։

«Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, ցանկացած ռազմական հարձակում՝ անկախ իրականացման միջոցներից, մեր կողմից կարժանանա հզոր, անհապաղ և համապարփակ պատասխանի»,- ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բաղային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի