Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը վնասազերծել է պետական սահմանը խախտած անձի, որը ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։

Սահմանապահ զորքերի «Գյոյթեփե» սահմանապահ ուղեկալի ծառայողները, որոնք իրականացրել են պետական սահմանի պահպանությունը, նկատել են Իրանի տարածքից դեպի Ադրբեջան շարժվող սահմանախախտների։ Ուղեկալում անմիջապես հայտարարվել է տագնապ, տարածքը շրջափակվել է, և ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ պետական սահմանի խախտումը կանխելու համար։

Նշվում է, որ սահմանախախտներին հրահանգվել է կանգ առնել։ Սկսվել է նրանց հետապնդումը, որի ընթացքում նախազգուշական կրակոցներ են արձակվել օդ։ Սահմանախախտներից մեկը, չենթարկվելով հրահանգին, զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել՝ վտանգելով սահմանապահների կյանքը։

Ադրբեջանի  «Պետական սահմանի մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ սահմանապահների օրինական պահանջներին չենթարկված անձին ձերբակալելու նպատակով զենք է կիրառվել։ Արդյունքում սահմանախախտը  չեզոքացվել է։

Հաղորդվում է, որ միջադեպի մասին իրանական կողմը տեղեկացվել է սահմանային ներկայացուցչության խողովակներով։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի