ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Քաղաքականություն
30.10.2026 | 22:47
Նոյեմբերի 29-ին կայանալիք Աշտարակ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Թովմաս Շահվերդյանը։
Շահվերդյանը Աշտարակի գործող ղեկավարն է, առաջին անգամ համայնքի ղեկավար է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ 27 տարեկանում։ Նա ստացել էր 4,428 ձայն, նրա մրցակիցները՝ Ռազմիկ Տերտերյանը՝ 3,031, Աշոտ Ղալաչյանը՝ 2,440, Արշալույս Մեժլումյանը՝ 608։
Շահվերդյանը 2016-ին ընտրվել էր որպես անկուսակցական։ Բայց իրավիճակը փոխվել է 2021-ին։ Նա այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2016-ին «Հետքը» ուսումնասիրել էր Շահվերդյանի հայտարարագիրը և գրել, որ նա ու հայրը՝ Սարգիս Շահվերդյանը, Աշտարակում մի շարք բիզնեսներ ունեն։
Շահվերդյանի պարզաբանմամբ՝ «Ավգոռ» ՍՊԸ-ի գործունեության տարածքում տեղակայված էին՝ Աշտարակի շուկան, «Աշտարակ» սուպերմարկետը և հացի գործարանը։ Այդ տարածքը «Ավգոռը» վարձակալում էր նրա հորից՝ Սարգիս Շահվերդյանից։ «Հետքը» նաև գրել էր, որ Սարգիս Շահվերդյանը Քասախի կիրճում գործող «Արևիկ» հանգստյան տան սեփականատերն ու տնօրենն էր։
Եվգենյա Համբարձումյան

