«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
Քաղաքականություն
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի նոյեմբերի 29-ին Սյունիքի մարզի Կապան համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին։ Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության Կապանի կառույցի ղեկավար Տիգրան Աղասյանը։
Հիշեցնենք, որ Կապանում նոյեմբերի 29-ի ընտրություններին կմասնակցի երեք քաղաքական ուժ։ Գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության ընտրական ցուցակը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը՝ Նարեկ Բաբայանը։ «Ապրելու երկրի» ցուցակը գլխավորող Տիգրան Աղասյանը երրորդ թեկնածուն է։ Կապանի ավագանին բաղկացած կլինի 27 անդամից։
Հավելենք նաև, որ նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Հայաստանի 12 համայնքներում։ Համամասնական ընտրակարգով ավագանի կընտրվի Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։ Նույն օրը Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։

