«Սասնա ծռերի» խոշտանգումների մասին պետք է հաղորդում ներկայացներ դատավորը. Փոստանջյան

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

«Պետք է միանշանակ փաստենք, որ իշխանությունն ինքն է խրախուսում բռնությունը»։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով «Սասնա ծռերի» դատավարության վերաբերյալ Factor.am-ի հարցին` ասաց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ ըստ փաստաբանների ահազանգերի՝ իրենց պաշտպանյալները հենց դատարանի շենքում բռնության են ենթարկվել։ «Խոշտանգումն այնպիսի գործողություն է, որը որևէ անձի նկատմամբ չի կարող տեղի ունենալ, մարդը պետք է զերծ լինի խոշտանգումից, որը բացարձակ իրավունք է, եթե այլ իրավունքների դեպքում կարող է որևէ կերպ սահմանափակում լինել, այս իրավունքը երբևէ ոչ մի պարագայում չի կարող սահմանափակվել: Իսկ այդ հայտարարությունը պետք է մանրամասն ուսումնասիրվեր և քննվեր իրավապահ մարմինների կողմից։ Նաև այդ մասին պարտավոր էր հաղորդում ներկայացնել հենց այն դատավորը, ում վարույթում գտնվում է այդ գործը, մինչդեռ նման բան չենք արձանագրել»,- ասաց Փոստանջյանը։

Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ «ապօրինի իշխանությունն է կանգնած բռնությունների թիկունքում»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Սեդա Ղուկասյան