2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը մտադիր է Հարավային Կովկասում ձևավորել տարածաշրջանային անվտանգության կայուն համակարգ, որն ունակ կլինի դիմակայելու պատերազմների հանգեցնող գործոններին և Հայաստանի հետ խաղաղ գործընթացը խափանելու փորձերին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Խոսքը հռչակագրային խաղաղության կամ պարզապես թղթի վրա խաղաղության մասին չէ։ Մենք կառուցում ենք իսկապես կենսունակ խաղաղություն՝ այնպիսի խաղաղություն, որը մարդիկ կկարողանան զգալ»,- ընդգծել է նա։

Հաջիևը նշել է, որ շուրջ 30 տարի Ադրբեջանը Հայաստանի հետ գտնվել է հակամարտության և առճակատման վիճակում, այդ ժամանակաշրջանն ավարտվել է 2023 թվականին։ Նա նաև ասել է, թե պատերազմի ավարտից հետո «Ադրբեջանը դիվանագիտական համարձակություն է դրսևորել, երկրի նախագահն ու ղեկավարությունը քաղաքական առաջնորդություն են ցուցաբերել՝ Հայաստանին առաջարկելով խաղաղություն»։

«Խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստվել է հենց մեր երկրում։ Մենք խաղաղության ձեռք ենք մեկնել հարևան Հայաստանին։ Մեր առջև երկու ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն։ Մենք ընտրել ենք հավերժական խաղաղության ուղին»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է նաև, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում Ադրբեջանը նույնպես անցյալում է թողնում պատմական անցյալը։

«Որոշ վերքեր դեռ թարմ են, և մենք չենք կարող աչք փակել որոշակի հիշողությունների վրա։ Այդուհանդերձ, մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն»,- ընդգծել է նա։

Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը պահպանում է համագործակցության մշակույթն ու ավանդույթները և ձգտում է, որպեսզի տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքն օգտագործվի հանուն խաղաղության, կայունության և փոխգործակցության։

«Մենք կպահպանենք և կամրապնդենք այս խաղաղությունը։ Խաղաղության հայեցակարգի հիման վրա մտադիր ենք կառուցել տարածաշրջանային անվտանգության այնպիսի համակարգ, որն ունակ կլինի դիմակայելու պատերազմների հանգեցնող բոլոր բացասական գործոններին, ինչպես նաև այն ուժերի գործողություններին, որոնք ձգտում են խափանել խաղաղ գործընթացը։ Այն պետք է երկարաժամկետ արդյունք ապահովի ապագա սերունդների համար։ Երկու երկրներն արդեն հաստատել են առևտրային կապեր և աշխատում են տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, իսկ մենք նրան առաջարկում ենք դառնալ տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր և նրա համար բացում ենք տարբեր տրանսպորտային ուղիներ»,- ամփոփել է Հաջիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի