Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը վաղաժամ կլքի պաշտոնը։ ԵԿԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լագարդը հրաժարական կտա 2027 թվականի փետրվարի 7-ին։ Նա այդ մասին տեղեկացրել է ԵԿԲ կառավարող խորհրդին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային,  գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լագարդի իրավահաջորդին կնշանակի Եվրոպական խորհուրդը՝ «Եվրամիության գործունեության մասին պայմանագրի 283-րդ հոդվածով նախատեսված թեկնածուների առաջադրման ընթացակարգին համապատասխան», նշել են ԵԿԲ-ում։

Հաղորդագրության համաձայն՝ ԵԿԲ կառավարող խորհուրդը ջերմ շնորհակալություն է հայտնել Լագարդին կատարած աշխատանքի համար։

Քրիստին Լագարդի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականի հոկտեմբերին։ Ըստ գերմանական dpa գործակալության՝ Լագարդի վաղաժամ հեռանալը հնարավորություն է տալիս Ֆրանսիայի հեռացող նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին մինչև 2027 թվականի ապրիլին Ֆրանսիայում կայանալիք ընտրությունները լուծել ԵԿԲ նոր ղեկավարի նշանակման հարցը։ Լագարդի՝ ժամկետից շուտ հեռանալու հնարավորության մասին վաղուց էր հայտնի։ Dpa-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ընտրություններում Մարին Լը Պենի գլխավորած աջ պոպուլիստական ուժերի հաղթանակը կարող է բարդացնել ԵԿԲ նոր ղեկավարության նշանակման գործընթացը։

DW-ն ավելի վաղ նշել էր, որ Լագարդի վաղաժամ հրաժարականի նպատակը, ըստ ամենայնի, ԵԿԲ նախագահի պաշտոնում չափավոր, եվրոպամետ հայացքներ ունեցող թեկնածուի ընտրությունն ապահովելն է։

Միևնույն ժամանակ, փորձագետների կարծիքով՝ նույնիսկ կամավոր վաղաժամ հեռանալը կարող է մտահոգություններ առաջացնել ԵԿԲ-ի անկախության վերաբերյալ։ Բանկը պետք է գործի առանց քաղաքական միջամտության, իսկ նրա մանդատը կենտրոնացած է գների կայունության ապահովման վրա, որը պաշտպանված է Եվրամիության հիմնադիր պայմանագրերով։ Վերլուծաբաններն ակնկալում են, որ կարճաժամկետ հեռանկարում բանկի դրամավարկային քաղաքականությունը կմնա անփոփոխ։

Reuters-ի հաղորդմամբ՝ Լագարդը կարող է աշխատանքի անցնել Համաշխարհային տնտեսական ֆորումում։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտնել է, որ Լագարդի իրավահաջորդի ընտրության գործընթացը կսկսվի արդեն հոկտեմբերի 29-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի