ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց

Լուրեր

29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ անդամ երկրները հրաժարվել են Կանադային 27 անդամ ունեցող միությունում «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելու գաղափարից։ Փոխարենը, ԵՄ-Կանադա գագաթնաժողովին ընդառաջ, նրանք նախընտրել են ավելի մեղմ ձևակերպում՝ խոստանալով «ավելի սերտ համագործակցություն»։ Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ հղում անելով հայտարարության նախագծի վերջին տարբերակին։

Դիվանագետների խոսքով՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Հունաստանն ու Ֆրանսիան, դեմ են եղել Մոնրեալում հրապարակվելիք ԵՄ-Կանադա համատեղ հայտարարության մեջ ասոցացված անդամակցության մասին հիշատակմանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադայի համար «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկել էր դեռ սեպտեմբերին՝ Եվրոպական միության վիճակի մասին իր ելույթի ընթացքում։ Այդ առաջարկն անակնկալի էր բերել ԵՄ անդամ որոշ երկրներին։

ԵՄ-ի և Կանադայի համատեղ հայտարարության նախորդ նախագծում նշվում էր, որ կողմերը «կաշխատեն մինչև 2027 թվականի ԵՄ-Կանադա գագաթնաժողովը սահմանել ասոցացված անդամակցության հայեցակարգը, որը, այս ավելի սերտ համագործակցության միջոցով, կարտացոլի բարգավաճման, տնտեսական անվտանգության և ռազմավարական ինքնավարության ընդհանուր նպատակներին հասնելու մեր համատեղ ջանքերն ու համագործակցությունը»։

Վերջնական տարբերակում ձևակերպումը փոխվել է. «Մենք կստեղծենք Կանադայի և ԵՄ-ի միջև էլ ավելի սերտ գործընկերություն և կաշխատենք մինչև 2027 թվականի ԵՄ-Կանադա գագաթնաժողովը սահմանել Կանադայի՝ ԵՄ-ին ավելի սերտորեն ասոցացվելու հայեցակարգը՝ առանց լիիրավ անդամակցության»։

Հայտարարության հետագա հատվածում «ավելի սերտ» ձևակերպումը փոխարինվել է «շարունակաբար ավելի սերտ» ձևակերպմամբ։ Փաստաթուղթը դեռ պետք է վերջնական հաստատում ստանա։

Թեև երկրների միջև տարաձայնություններ կան հարաբերությունները բնութագրող ձևակերպումների շուրջ, Բրյուսելը չի մեղմացնում Կանադային առաջարկվող՝ զգալիորեն ընդլայնված գործընկերության պայմանները։

«Լավ նորությունն այն է, որ կոնկրետ անվանումներն ու եզրույթներն այնքան էլ կարևոր չեն։ Կարևորն այն փոփոխությունն է, որը դա կբերի կանադացիների կյանքում»,- հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի