Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
Բոլորը

Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից և բռնության տեսարաններից հետո ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում խիստ քննադատություն հնչեցրեց իշխող մեծամասնության, պատգամավոր Տարոն Չախոյանի և նիստը նախագահող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի մասին։

Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանել Տարոն Չախոյանի ելույթը՝ իշխող ուժին կոչ անելով կարգի հրավիրել սեփական պատգամավորին․ «Խնդրում եմ, մի մարդու, ով ոտքից գլուխ ֆեյք է, նրան որևէ հղում անելն ու նրա խոսքերը մեկնաբանելն ուղղակի անիմաստ է։ Ես առաջարկում եմ, որ ՔՊ խմբակցությունը կարգավորի իր տվյալ պատգամավորի խոսույթն ու վարքագիծը։ Ամեն անգամ, երբ վերջինս հայտնվում է ամբիոնի մոտ, չի պատկերացնում, որ այլևս ոչ թե ֆեյքերի գործարանի աշխատող է, այլ Ազգային ժողովի պատգամավոր։ Թող նորմալ կարողանան վերահսկել իրենց մեծ ֆեյքին, հակառակ դեպքում ստացվում է այս իրավիճակը»։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ տեղի ունեցածը կարող է լինել նախապես ծրագրված սցենար, իսկ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը պարտավոր էր անմիջապես միջոցներ ձեռնարկել, ոչ թե թույլ տալ իրավիճակի շիկացում․ «Ռուբեն Ռուբինյանն ընդհանրապես չընդմիջեց նիստը՝ ակնհայտ տեսնելով, որ ծեծկռտուք է, լարված իրավիճակ։ Բնականոն պետք է նիստն ընդմիջեր և անվտանգության աշխատակիցներ հրավիրեր՝ միջադեպը կանխելու համար։ Բայց նա ուղիղ ասաց՝ «ես ընդմիջում չեմ հայտարարում, ուզում եք կռվել՝ կռվեք»։ Միգուցե նախապես պլանավորված սցենարով են աշխատել, իսկ եթե նույնիսկ պլանավորված չի եղել, Ռուբինյանն ուղիղ խրախուսել է այս ամենը»։

Անդրադառնալով վնասվածքների և շտապօգնության կանչի մասին հարցերին՝ Գրիգորյանը նշեց, որ ինքը վնասվածքներ չունի, սակայն բախման ընթացքում հարվածներ են հասցվել երկուստեք․ «Բնականաբար ծեծկռտուք է եղել, երկու կողմից էլ հարվածներ եղել են։ Իսկ թե ով է շտապօգնություն կանչել՝ չգիտեմ»։

Անդրադառնալով իշխանական թևից հնչող հայտարարություններին, թե ընդդիմությունը պետք է փոխվի՝ Աննա Գրիգորյանը եզրափակեց․ «Իրենք ովքե՞ր են, որ ընդդիմություն փոխելու մասին խոսեն։ Ընդդիմությանն ընտրում է ժողովուրդը, ինչպես և իշխանությանը։ Եթե ուզում են ասել, որ թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա, թող այդպես էլ ուղիղ հայտարարեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան