էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
Բոլորը

Ազգային ժողովի նիստում պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, ընդդիմադիրների պահվածքին, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Կարեն Առուստամյանի քննարկման ընթացքում հնչած մեղադրանքներին։

Աղաջանյանը նախ անդրադարձավ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ քննադատելով ընդդիմադիր պատգամավոր Նարեկ Կարապետյանի պահվածքը։ Նրա խոսքով՝ քաղաքական ելույթներին ֆիզիկական ուժով արձագանքելը վտանգավոր նախադեպ կարող է ստեղծել խորհրդարանում։

«Այդ տրամաբանությամբ ամեն անգամ, երբ Էդգար Ղազարյանը մոտենում է այս ամբիոնին և ելույթ է ունենում, նշանակում է ամեն անգամ, ամեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի։ Այսինքն՝ եկավ, ելույթ ունեցավ, այդպիսի ռեժիմով, օրական մի քանի անգամ պետք է Էդգար Ղազարյանին մոտենանք, հարվածենք, ծեծենք։ Ես կարծում եմ՝ սա շատ վատ նախադեպ է, պարո՛ն Կարապետյան»,- ասաց նա։

Աղաջանյանը նաև ներողություն խնդրեց քաղաքացիներից խորհրդարանում տեղի ունեցած տեսարանների համար և հույս հայտնեց, որ միջադեպը դաս կլինի բոլոր կողմերի համար։

Այնուհետև նա վերադարձավ օրակարգային հարցին՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածության քննարկմանը։ Աղաջանյանի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի անդամը պետք է զերծ մնա քաղաքական գնահատականներից, և թեկնածուից նման գնահատականներ պահանջելը ճիշտ չէ։

Նա անդրադարձավ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ նախկինում հնչած՝ շուրջ 100 միլիոն դոլարի հնարավոր չարաշահումների վերաբերյալ պնդումներին՝ դրանք անվանելով իրականությանը չհամապատասխանող։

««Համահայկական» հիմնադրամի կողմից վարձակալված «Գրանթ Թորնթոն» կազմակերպության կողմից իրականացված վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ որևէ չարաշահում և գումարների մսխում չի եղել։ Սրան անդրադարձել է նաև Հաշվեքննիչ պալատը։ Հետևաբար այս նույն սկավառակը պտտելը կոնկրետ նպատակ ունի, այն է՝ մոլորեցնել մեր հանրությանը»,- հայտարարեց Աղաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան